7 արտահայտություն, որոնք վանում են փողը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

7 արտահայտություն, որոնք վանում են փողը

Փողը սիրում է ինքնավստահ մարդկանց։ Կյանքի ֆինանսական ոլորտում հաջողությունը՝ միայն տաղանդի և հաջողության հետևանք չէ։ Դա ապրելակերպ է և մտածելակերպ։

Կան արտահայտություններ, որոնք վանում են փողը մարդուց։ Եկեք տեսնենք ի՞նչ արտահայտություններ են դրանք և փորձենք դրանք այլևս չարտասանել.

Վտանգավոր արտահայտություններ, որ վանում են փողը

Արտահայտություն առաջին՝ ես չեմ կարող դա անել

Դուք ամեն ինչ կարող եք, որովհետև դուք մարդ եք։ Դուք արարչագործության պսակն եք, Տիեզերքի ամենաբարդ օրգանիզմը։ Գիտնականները չեն կարողանում որոշել անձի զարգացման սահմանները։ Մեր առջև ծառացած միակ խնդիրը ծերացումն է, այդ պատճառով ձեր կյանքից ոչ մի րոպե մի կորցրեք։ Առաջ գնացեք, մղվեք մարտի, լուծեք ձեր խնդիրները և սիրելի գործով զբաղվեք՝ գումար վաստակելու համար։

Արտահայտություն երկրորդ՝ ես երբեք հարուստ չեմ դառնա

Դա ևս մեկ բացասական արտահայտություն է, որ մարդուն վստահեցնում է, որ ինքն անհաջողակ է։ Երբ այդպես եք ասում, ձեր շուրջ ասես փակվում են բոլոր դռները, որոնց միջոցով չեն անցնում Տիեզերքի ալիքները։ Դա ընդամենը ձեր կարծիքն է և սխալ է։ Երբեք չեն հարստանա միայն նրանք, որոնք դա չեն ցանկանում։ Ձեզ հաճախ ասեք՝ «Ես հարուստ կդառնամ»։

Արտայտություն երրորդ՝ ես դրա ժամանակը չունեմ

Ժամանակ միշտ կա։ Դուք ընդամենը այն պետք է ճիշտ բաշխեք։ Հաջողության առյուծի բաժինը ճիշտ բաշխված առաջնահերթություններն են։ Եթե ձեզ մոտ դեռ չի ստացվում սիրելի զբաղմունքով գումար վաստակել, ապա ավելի շատ աշխատեք՝ չմոռանալով զարգացնել ձեր հմտությունները։ Ժամանակ կա, պարզապես այն պետք է հատկացնել։ Ծուլությունը հիմանակն խնդիրն է աշխատանքի համար ազատ րոպե փնտրելու, ինքնակատարելագործման համար։

Արտահայտություն չորրորդ՝ երջանկությունը փողի մեջ չէ

Շատ ճիշտ է, փողի մեջ չէ։ Ժամանակակից հասարակությունը և հասարակությունն, առհասարակ, փոխանակության հիման վրա է կառուցված։ Փոխանակությունն այն է, երբ դուք տալիս եք այն, ինչ ունեք՝ գնելով այն, ինչ չունեք։ Փողերը հավասար են կուտակած ունեցվածքին։ Դրանք սարսափելի թղթի կտորներ չեն՝ ինչպես շատ կրոններ պնդում են։ Դա հարմար միջոց է ստանալու այն, ինչը չունեք։ Երջանկությունը հենց փողերի մեջ է, քանի որ դրանք են ձեզ և աշխարհին ցույց տալիս, թե որքան եք աշխատում։ Բացարձակ կարևոր չէ, թե ինչ եք ցանկանում դառնալ։ Փողը չարիք չէ՝ չէ՞ որ այն օգնում է մեզ գնել այն, ինչ ցանկանում ենք։

Արտահայտություն հինգերորդ՝ փողը դժվար է տրվում

Դա ճիշտ է, միայն որովհետև պետք է ձեր մեջ ուժ գտնեք այնքան շատ ցանկանալ մի բան, որպեսզի մոռանաք անհաջողության անգամ փոքր հնարավորության մասին։ Եթե աշխատում եք աշխատավայրում, որը ձեզ հաճույք չի պատճառում, դա միայն ձեր ընտրությունն է։ Իհարկե, տարբեր իրավիճակներ են լինում, սակայն մեզանից յուրաքանչյուրն իր կյանքի որակը բարելավելու հնարավորություն ունի։ Հաճախ ասեք ինքներդ ձեզ՝ «Փողերն ինձ սիրում են, քանի որ ես շատ եմ աշխատում»։

Արտահայտություն վեցերորդ՝ կյանքն անարդար է

Այն էլ որքան արդար է։ Ավելին, այն բարեհաճ է տրամադրված ձեր նկատմամբ։ Միայն դուք իշխանություն ունեք ձեր շուրջ ստեղծած աշխարհի վրա։ Դա անհրաժեշ է հիշել։ Այն, ինչ շրջապատում է ձեզ այժմ, լիովին արտացոլում է ձեր մտքերը, ձեր հավատը, ձեր տրամադրվածությունը։ Կյանքն արդար է մեր նկատմամբ, քանի որ այն թույլ է տալիս փոխել իրականությունը միայն մտքերի ու խոսքերի ուժով։ Հաճախ ասեք՝ կյանքն իմ նկատմամբ արդար է։

Արտահայտություն յոթերորդ՝ ես փող չունեմ

Ցանկացած ժխտական արտահայտություն վտանգավոր է։ Իսկ եթե փողերին են վերաբերում, կրկնակի վտանգավոր է։ Դուք փող ունեք, պարզապես այն դեռ չի գտել ձեր կյանքում հայտնվելու ուղին։ Ձեր ներսում կրակ կա, որը ոչ ոք ի վիճակի չէ մարել։ Այն կարող է հանգել, բայց կարող է նաև բոցավառվել։ Մի վախեցեք ինքներդ ձեզ փնտրելուց։

Գումար վաստակելն առաջնային մի համարեք։ Ամենակարևորը հաճույք ստանալն է։ Որևէ գործընթացից հաճույք ստանալով՝ դուք մեքենայաբար ավելի ու ավելի լավն եք դառնում։ Պետք է կարողանալ գումար ծախսել, պետք է կարողանալ այն կուտակել՝ դա անկյունաքար չդարձնելով։ Փողը կյանքում պետք է հաճելի համալրում լինի։

mediamag.am