
Երեկ Լոս Անջելեսում Բրեդ Փիթի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Դերասանի Tesla-ն բախվել է Nissan Altima-ին, որն էլ իր հերթին՝ Kia Soul-ին։ Պարզվում է՝ Փիթը հայ վարորդի մեքենայի է հարվածել: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գուրգեն Հովհաննեսյանը, որը եղել է Nissan Altima-ի ղեկին, մանրամասներ է ներկայացրել միջադեպից:
«Ես կանգնած էի խաչմերուկում, երբ ինչ-որ մեքենա հետևից թեթևակի հարվածեց, իսկ իմ մեքենան հարվածեց դիմացի մեքենային: Մենք երեքով մի կողմ գնացինք, և Tesla-ից դուրս եկավ մի մարդ, որը պարզվեց Բրեդ Փիթն է:
Ես շփոթվեցի, նույնիսկ սելֆի չմտածեցի անել, իսկ նա գրանցեց իմ հեռախոսահամարը, իր տվյալները լրացրեց: Ես չհասցրեցի անգամ զրուցել նրա հետ, քանի որ իմ անգլերենով չեմ փայլում:
Փիթն ասաց մեզ. «Ներեցեք ինձ, տղաներ, լավ օր ձեզ»: Այդպես բաժանվեցինք, իսկ կարճ ժամանակ անց ինձ գրեցին իմ ընկերները՝ ասելով, որ իմ լուսանկարները և վթարը հայտնվել են համացանցում, իսկ ես նույնիսկ չէի նկատել, որ մեզ նկարում են»: