«Էլենի օրագիրը» հեռուստասերիալը արդեն հասցրել է սիրվել լսարանի կողմից։ Tert.am Life–ը եղել է սերիալի նկարահանման հրապարակում և իր ընթերցողներին է ներկայացնում ոչ միայն լուսանկարներ, այլև բլից հարցազրույցներ անձնակազմի հետ։
Tert.am Life–ի «Հարցախույզ» շարքում այս անգամ «տանջել» ենք հեռուստանովելի երիտասարդ դերասաններին և պարզ ու բարդ հարցերով բացահայտել, թե ովքեր են անձնակազմի «ամենաները»։ Ի դեպ, այն, որ Մարիամ Ադամյանն անձնակազմի ամենախենթ անդամն է, ասել են, գրեթե, բոլորը։
Անկեղծ ու հումորային պատասխանների միջոցով առաջարկվում ենք իմանալ, թե ինչ տրամադրություն է տիրում նկարահանման հրապարակում։)
Սիսիան Սեփանյան
Ամենապոզիտիվը Դավիթ Հակոբյանն է։
Նկարահանումից առաջ ամենանյարդայինը չեմ կարող ասել` ով է։
Ամենաընկերասերը Հասմիկ Խոջյանն է։
Ամենախենթը Մարիամ Ադամյանն է։
Ամենաբարին Լիդիա Օռլովան է։
Իմ ամենամտերիմ մարդը Միկա Ղափլանյանն է։
Մարդ, ում հետ շփումը չի ստացվում … չկա այդպիսի մեկը։
Ամենաշատն ուշանում է Միկա Ղափլանյանը (ինձ ասել է, որ ինքն իմ անունն է տվել :
Ամենաբարդ տեսարանը… չի եղել այնպիսի տեսարան, որն ընդհանրապես չստացվի։
Ամենավատ նկարահանման օրը մի քանի օր առաջ էր։ Հիվանդանոցում նկարահանում էինք անում, ես էլ շատ վատառողջ էի։ Երևի, ամենածանր օրն էր, որովհետև ինքնազգացողությունս շատ վատ էր։
Ամենալավ նկարահանման օրն առաջին օրն էր` Լևոնի տանն էինք, տեսարանս Դավիթ Հակոբյանի հետ էր։
Կոնֆլիկտներ… աշխատում ենք խուսափել կոնֆլիկտներից։ Բարեբախտաբար, մեզ մոտ շատ ջերմ, ընկերական մթնոլորտ է։ Չեմ հիշում կոնֆլիկտ։
Լիդիա Օռլովա
Ամենապոզիտիվը Միկա Ղափլանյանն է։
Նկարահանումից առաջ ամենանյարդայինը Սառայի հայրիկի դերակատարն է`Էրվին Ամիրյանը։
Ամենախենթը Սիսիան Սեփանյանն է։
Ամենաընկերասերը Մաշոկը՝ Մարինկա Խաչատրյանը։
Ամենաբարին Մարիամ Ադամյանն է։
Իմ ամենամտերիմ մարդը վերջերս` Միկան։ Քանի որ Մարինկայի հետ նկարահանումներն առանձնացել են, ավելի շատ Միկայի հետ ենք լինում։
Մարդ, ում հետ շփումը չի ստացվում Էրվին Ամիրյանն է։
Ամենաշատն ուշանում է Սիսիան Սեփանյանը։
Ամենաբարդ տեսարանը… Զորիի հետ առաջին կոնֆլիկտի տեսարանից հետո այնպես էի գոռում, որ ձայնս կտրվել էր։
Ամենավատ նկարահանման օրը մի քանի օր առաջ հիվանդանոցում նկարահանում ունեինք։ Ես էլ զբաղվածություն չէի տվել, մի ռեպլիկ ունեի, որն ասելու համար մոտ 2 ժամ սպասեցի։
Ամենալավ նկարահանման օրն 2 օր առաջ էր։ Դպրոցում նկարահանում ունեինք, շատ ուրախ անցավ։
Կոնֆլիկտներ… երբեմն ադմինիստրատորի հետ են լինում` կապված ժամերի հետ։
Էդգար Իգիթյան
Ամենապոզիտիվը ձայնային ռեժիսորը` Միշան է։)
Նկարահանումից առաջ ամենանյարդայինը… բոլորի մոտ էլ կարող է լինել լարվածություն, բայց բռնկվող մարդ չունենք։ Կարող եմ ամենախիստ մարդուն ասել` ռեժիսորն է` Մհեր Խաչատրյանը։
Ամենախենթը Մարիամ Ադամյանն է։
Ամենաընկերասերը էլի Մարիամ Ադամյանն է։
Ամենաբարին ձայնային ռեժիսորը` Միշան է։)
Իմ ամենամտերիմ մարդը… բոլորի հետ մտերիմ եմ։ Ես բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ բոլորին փորձում եմ լավ վերաբերել։ Իհարկե, կան մարդիկ, ում հետ շփումը շատ է, բայց էլի չեմ կարող առանձնացնել։
Մարդ, ում հետ շփումը չի ստացվում… չկա այդպիսին։
Ամենաշատն ուշանում է… մեկ–մեկ բոլորս էլ ուշանում ենք, բայց մշտական ուշացող չունենք։
Ամենաբարդ տեսարանը… նկարահանման առաջին օրը դժվարությամբ ես մտնում կերպարի մեջ։ Փորձում ես մաքսիմալ լավ ցույց տալ քեզ և մի քիչ դժվար է անցնում։ Ժամանակի հետ ամեն ինչ ավելի հեշտանում է։
Ամենավատ նկարահանման օրը… մի քանի դժվար օրեր են եղել։ Իզայի և Զորիի տանը հյուրընկալվելու օրը բարդ անցավ ու ուշ վերջացրինք։
Ամենալավ նկարահանման օրն առաջին կամ երկրորդ օրն էր, երբ լողավազանի տեսարաններն էինք նկարահանում։ Ամբողջ օրը լողավազանում էիք, նկարահանումից հետո լողացի։ Շատ է տպավորվել։
Կոնֆլիկտներ… ինչպես բոլոր աշխատավայրերում, մեզ մոտ էլ են լինում, սակայն շատ շուտ մոռացվում են, քանի որ փորձում ենք պահել մարդկային, ընկերական շփումը։
Ամբողջությամբ՝ life.tert.am