Իսկական տնական մայոնեզ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Իսկական տնական մայոնեզ

Տնական մայոնեզ: Այնպես եմ ուզում կիսվել ձեզ հետ այս գաղտնիքով, որի շնորհիվ դուք կդադարեք վախենալ մայոնեզը պատրաստելիս դրանում հում ձու օգտագործելուց:

Այս բաղադրությամբ պատրաստելիս դուք կստանաք համեղ, նուրբփքուն մայոնեզ, թեթև: Պատաստվում է ընդամենը մի քանի րոպեում: Իսկ բաղադրիչները միշտ կան ձեր ձեռքի տակ:

Բաղադրիչները

  • Բուսական յուղ – 150 մգ
  • Մանանեխ – 1/2թ/գ
  • Հավկիթ– 1 հատ
  • Աղ – 1/4թ/գ
  • Շաքարավազ – 1/4թ/գ
  • Կիտրոնի հյութ – 1ճ/գ

Պատրաստման եղանակը

Նախ, ինչպես կտեսնեք տեսանյութում, սկզբում աշխատում ենք ձվի հետ՝ այն 1 րոպե թողնելով տաք ջրում: Տարայի մեջ լցնում ենք ձուն, ավելացնում աղը, շաքարավազը, մանանեխը, ձեթը և հարում այնքան, մինչև կթանձրանա: հարել կարող եք ինչպես հարիչով կամ բլենդերով:  Ավելացնում ենք կիտրոնի հյութը:

Բարի ախորժակ

hay-info.ru