Ճապոնական կրթության սկզբունքները. հզոր տնտեսության գրավական. interest.am
Advertisement 1000 x 90

Ճապոնական կրթության սկզբունքները. հզոր տնտեսության գրավական. interest.am

Գիտե՞ք, թե ինչպես է ճապոնացիներին հաջողվում անընդհատ զարմացնել աշխարհին իրենց հերթական նվաճուﬓերով ու տեխնոլոգիական գյուտերով: Ահա այն սկզբունքներն ու առանձնահատկությունները, որոնք ճապոնական կրթությունը դարձնում են այդքան արդյունավետ:

Երբ երկրների ﬔծ մասում ուսուﬓական տարին ավարտվում է, ճանոպացիների մոտ սկսվում է «սեպտեմբերի 1-ը»: Ուսուﬓական տարվա սկիզբն այստեղ համընկնում է աﬔնագեղեցիկ երևույթներից ﬔկի՝ սակուրայի ծաղկման հետ:Առաջին եռամսյակը սկսվում է ապրիլի 1-ին և ավարտվում հունիսի 20- ին, երկրորդը սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում դեկտեմբերի 26-ին, երրորդը տևում է հունվարի 7-ից մինչև մարտի 25-ը: Այդպես, ճապոնացիները հանգստանում են վեց շաբաթ ամռանը և երկու շաբաթ ձմռանն ու ամռանը:

japan-school

Ճապոնիայում նախադպրոցական կրթությունը պարտադիր չէ, սակայն երեխաների մոտ 50%-ը հաճախում է մանկապարտեզներ: Այստեղ կազմվում են խմբեր ոչ թե ըստ տարիքի կամ կարողությունների, այլ ըստ այն բանի, թե ինչպես են այդ խմբի երեխաները աշխատում, խաղում ու հաղորդակցվում ﬕմյանց հետ: Ամեն կես տարին մեկ խմբերը վերակազմավորվում են և երեխային հնարավորություն է տրվում իրեն դրսևորել ﬔկ այլ ﬕջավայրում:

Ճապոնիայում գտնում են, որ դպրոցական կրթության առաջին երեք տարում ակադեﬕական գիտելիքները աﬔնակարևոր չեն: Այստեղ շեշտը դրվում է դաստիարակության վրա, երեխաներին սովորեցնում են հարգել մարդկան ու կենդանիներին, սովորեցնում են ﬔծահոգություն ու կարեկցանք դրսևորել, որոնել ճշմարտությունը, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք ցուցաբերել և կառավարել իրենք իրենց ու իրենց զգացմունքները:

Դեռ վաղ մանկությունից երեխաներին պատրաստում են լավագույն ապագայի համար պայքարին, ձևավորում նրանց ﬔջ համակեցության բարձր կարողություններ, ուշադրություն են դարձնում երեխայի ֆիզիկական ու հոգևոր առողջությանը, սովորեցնում են աշխատել թիմում, անել այն, ինչ իրեն հանձնարարված է և չխանգարել ուրիշներին: Ճապոնական հասարակության ﬔջ, հասարակական բոլոր խմբերում դա պարզապես պարտադիր պայման է:

japanese-schools-1

Ճապոնական կրթությունը ճնշում է երեխայի անհատականությունը, ստեղծագործ մտածելակերպը, սակայն դաստիարակում է գերմաքրասեր, գերկարգապահ ու գերաշխատասեր անհատներ: Դա դրսևորվում է ﬕանման հագուստից, երեխաների հանդեպ ﬕանման վերաբերմունքից ﬕնչև ﬕանման մտքերի պարտադրանք, թեև ճապոնացիները գտնում են, որ հենց դա է երեխաներին ﬕավորում, դասարանին դարձնում ﬔկ ﬕավոր, ﬔկ հավաքական ուժ, որը ընդունակ է շատ ավելի ﬔծ գործերի: Ճապոնական կրթության մյուս առանձնահատկությունը կարգապահությունն է:

Դժվար է պատկերացնել մի աշակերտ, որը երբեք դասերից չի փախել, այնպես չէ՞: Իսկ դուք փորձեք պատկերացնել ﬕ ամբողջ հասարակություն, որը երբեք դասերից չի փախել: Նրանք ոչ ﬕայն չեն փախչում դասերից, այլև երբեք չեն ուշանում, իսկ ուսուցչի խոսքը հարգելը և դասաժաﬕ ընթացքում նրան ենթարկվելը պարտադիր պայման է երեխաների համար: Յուրաքանչյուր դասարան հերթով հավաքում է բոլոր լսարանները, ﬕջանցքները և անգամ զուգարանները: Այդպես երեխաները մանկուց սովորում են թիմային աշխատանք կատարել և օգնել ﬕմյանց:

cimg0001-e1474115743842

Բացի այդ հավաքելու և մաքրելու վրա այդքան ժամանակ ծախսելուց հետո դպրոցականներն արդեն ավելի ուշադիր են լինում հատակին ինչ-որ բան թափելուց ու դասարանները կեղտոտելուց առաջ: Դա սովորեցնում է նրանց հոգատար վերաբերմունք ցուցաբերել իրենց և մյուսների աշխատանքի, ինչպես նաև շրջակա ﬕջավայրի հանդեպ: Մաքրության պաշտամունքը ճապոնական դպրոցներում մաքուր ձեռքերից հասնում է մինչև մաքուր մարմին, հագուստ, մազեր ու ատամներ:

Տարրական ու ﬕջին դասարանների երեխաների սննդակարգը հատուկ կազմվում է բժիշկների կողﬕց, որպեսզի այն լինի հնարավորինս առողջ ու օգտակար: Դասարանի բոլոր աշակերտները սնվում են իրենց ուսուցչի հետ ﬕասին և ոչ պաշտոնական ﬕջավայրում ավելի ջերմ շփվելու հնարավորություն են ունենում: Ինչ վերաբերում է բժիշկներին, ապա ճապոնական դպրոցներում ﬕ ամբողջ բժշկական անձնակազմ է աշխատում՝ բժիշկ, բուժքույր, ատաﬓաբույժ, դեղագետ, առողջության մարզիչ և այլն: Նրանք կոփում են երեխայի մարﬕնը, սովորեցնում դիմանալ շոգին ու ցրտին և առհասարակ գոյատևել բնակլիմայական ցանկացած պայմաններում ու ﬕջավայրում:

img_0438

Տարրական դասարաններում երեխաները սկսում են հաճախել նախապատրաստական դասընթացների, որպեսզի կարողանան ընդունվել լավագույն ﬕջին ու ավագ դպրոցները: Երեկոյան ժամը 21.00-ին Ճապոնիայի ավտոբուսները լցված են լինում դպրոցականներով, որոնք վերադառնում են լրացուցիչ դասերից՝ Ձյուկուից: Նրանք հաճախում են այդ դասերին անգամ կիրակի օրերին և արձակուրդներին, քանի որ բարձր դասարաններում ուսուցումը թե ավելի երկարատև է, թե ավելի հագեցած: Եթե ցերեկային դպրոցները ﬕտված են ﬕանման վերաբերմունք ցուցաբերել բոլոր աշակերտների հանդեպ, ապա Ձյուկու դպրոցներում երեխաների հանդեպ կա անհատական մոտեցում. նրանց բացատրում են այն աﬔնը, ինչ նրանք չեն հասկացել դպրոցում: Այս «վարպետության դպրոցների» շնորհիվ ոչ ﬕ դպրոցական չի ﬓում նույն դասարանում:

Ճապոնացի դպրոցականները չեն հանձնում քննություններ մինչև 4-րդ դասարան (այսինքն՝ երբ կդառնան 10 տարեկան), ﬕայն երբեﬓ ինքնուրույն աշխատանքներ են գրում: Սակայն հետագա տարիներին քննությունները իսկական գլխացավանք են դառնում երեխաների համար: Միջին դպրոցում նրանք քննություն են հանձնում աﬔն եռամսյակի վերջում: Իսկ ավագ դպրոցն ավարտելով՝ հանձնում են ﬔկ թեստ, որը կորոշի՝ կընդունվեն նրանք համալսարան, թե ոչ:

Մրցակցությունը Ճապոնիայում այնքան ﬔծ է, որ ընդունելությունը համալսարաններ իսկական դժոխք է հիշեցնումդպրոցականների համար: Դպրոցն ավարտողների շուրջ 76%-ը շարունակում է կրթությունը համալսարանում: Այն, թե ինչ համալսարան կկարողանա դպրոցականը ընդունվել, կորոշի նրա հետագա կյանքի որակի և աշխատավարձի չափը: Ճապոնական կրթական համակարգը հաﬔմատաբար երիտասարդ է, սակայն հասցրել է ճանաչվել աﬔնաարդյունավետներից ﬔկը ոչ ﬕայն Ասիայում, այլև ամբողջ աշխարհում: Արդյունքները խոսում են իրենք իրենց մասին. տնտեսական ﬔծ աճ, բարձր կենսամակարդակ:

Ճապոնացիները հասկացել են, որ երկրի տնտեսական վիճակն անﬕջականորեն կապված է ավտոմատացվածության բարձր մակարդակն ունեցող կրթության հետ և կառուցել են իրենց կրթական համակարգն այնպես, որ այն դարձել է երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հիմնաքարը:

Աղբյուրը՝ interest.am



Նման նյութեր