Մերկապարուհի Վարդան Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել և պատմել է, թե երբ է ինքը զբաղվում տան մաքրությամբ։
«Ամեն ուրբաթ գալիս է տնային գործերով օգնականս։ Եվ ես, չգիտես ինչու, նրա գալուց առաջ սկսում եմ կարգի բերել տունս։ Իսկ երեկ հոգնած եկա տուն ու պառկեցի քնելու։ Առավոտյան հենց արթնացա, որոշեցի պանրակարկանդակ պատրաստել։ Մի կույտ ամաններ կեղտոտեցի, ինձ մխիթարեցի, որ շուտով կգա օգնականս»,- գրել է Վարդան։
Բայց ուրախությունը երկար չի տևել, որովհետև կինը հիվանդացել ու չի եկել։
«Այսպես է միշտ։ Հենց թուլանում ես ու մտածում, որ «կեղտոտ» գործը քո փոխարեն մեկ ուրիշը կանի, ստիպված ես լինում ինքդ ամեն ինչ անել։ Եվ դա միայն կեղտոտ ամանեղենին չի վերաբերում… Միշտ պետք է տոնուսի մեջ լինես»,- անկեղծացել է պարուհին։