
Բաղադրիչներ՝
- հավի լյարդ — 600 գրամ,
- կիսակոշտ պանիր, ցածր յուղայնությամբ—100-150 գրամ,
- 2 լոլիկ,
- 1 սոխ,
- սխտոր— 3-4 հատ,
- կանաչի,
- աղ, մանրացրած սև պղպեղ։
Պատրաստումը՝
Սոխը կտրել խորանարդներով և տապակել յուղով պատած թավայի մեջ, հենց այնտեղ էլ ավելացնում ենք լյարդը, 2-3 մասի բաժանած և տապակում 5-7 րոպե, անընդհատ խառնելով։
Դնում ենք լյարդը տապակելու համար նախատեսված ֆորմայի մեջ, լցնում աղ, պղպեղ և մանրացրած կանաչի ու սխտոր։ Վրան լցնում ենք կտրատած լոլիկի խորանարդներ և կոշտ պանիր։ Պատրաստում ենք ջեռոցում 190 աստիճան ջերմության տակ մինչև պանիրը հալի։.
Բարի ախորժակ։