Արաքսյա Մելիքյանն օրեր առաջ դարձել է 34 տարեկան: Ինչպես պատմել է BRAVO.am-ին, առաջին շնորհավորողը երկրպագուն է եղել. «Շատ բարեմաղթանքներ եմ ստացել, այնքան ջերմ խոսքեր եմ լսել, որ էլ ասելու չի: Նվերների մասին խոսք չկա. ուր մտել եմ, նվերներով ծանրաբեռնված եմ դուրս եկել: Քանի որ մեծ ծնունդ չէի նախատեսել, չէի էլ մտածում, որ այդքան մարդ ինձ համար նվեր պատրաստած կլինի:
Դերասանուհին տարեդարձը նախ նշել է Հանրայինում, ապա՝ Սունդուկյանում. «Հեռուստաընկերությունում ու թատրոնում ինձ ծափերով ու բացականչություններով դիմավորեցին: Երեկոն էլ ամուսնուս ու մեր ընկերների հետ ռեստորանում ենք անցկացրել: Խելահեղ ու հագեցած օրից հետո մի լավ լիցքաթափվել եմ ու հաճելի ժամանակ անցկացրել: Երեխաներս էլ գիշերը տանն էին ինձ սպասում փուչիկներով, և հենց մտա տուն, բղավելով շնորհավորեցին:
Արաքսյայի կյանքը գերհագեցած օրակարգով է ընթանում.«Ինքս ինձ աչքով չտալով՝ մի բան կասեմ՝ իմ երազած կյանքով եմ ապրում: Ունեմ ինձ սիրող ու համերաշխ ընտանիք, սիրելի աշխատանք, որում երբեք նորությունների պակաս չի լինում: Այժմ կրկնօրինակման աշխատանքներում եմ ընդգրկված, ինչպես նաև նոր սերիալում նկարահանվելու առաջարկ ունեմ: Թատրոնում էլ ներկայացումների պակաս չկա: