Մեծ Բրիտանիայի բնակչուհի Դոննա Գարները 20 տարի առաջ որոշել է փորձ անցկացնել և ապացուցել, որ կոլայի օգտագործումն առողջության վրա ոչ մի կերպ չի ազդում: Նա 20 տարի շարունակ օրական 30 բանկա կոլա է խմել: Ստացվում է, որ, հաշվի առնելով միայն ըմպելիքը, նա օգտագործել է 1 կգ շաքար և 4170 կալորիա: Այս ցուցանիշը 2 անգամ գերազանցում էր Անգլիայի ազգային առողջապահական համակարգի սահմանած նորման:
Բրիտանուհուն ոչ մեկը չի ստիպել իր վրա այսպիսի փորձ կատարել: Սա նրա անձնական որոշումն էր: Դոննա Գարները ընպելիքի ամենօրյա օգտագործման չափաքանակը ևս ինքնուրույն է ընտրել: Հայտարարած նպատակին հետևելով՝ Դոննա Գարներն ամեն շաբաթ 70 լիտր կոլա է խմել: Գազավորված ըմպելիքի այս քանակությամբ ցանկության դեպքում հնարավոր էր լոգարանը լցնել: Այսպես շարունակվել է 10 տարի:
Բրիտանուհին հիմա 51 տարեկան է: Անցած 20 տարիներին նա հասցրել է գիրանալ՝ հասնելով 54 չափին և վաստակել «2-րդ տիպի դիաբետ» ախտորոշում: Ավելորդ քաշից ազատվելու համար փորձարարուհին գրանցվել է մարզադահլիճում: Մարզչի ղեկավարությամբ նրան հաջողվել է նիհարել մինչև 44 չափ, սակայն հիվանդությունը նրան կուղեկցի մինչև կյանքի վերջը:
«Ես ափսոսում եմ արածիս համար: Եվ որ 50 հազար ֆունտ եմ ծախսել սեփական առողջությունս կործանելու համար: Մինչդեռ այդ փողով կարող էի ճանապարհորդել, աշխարհը տեսնել…»,- ամփոփել է Դոննա Գարները: