100 կանոն, որ արմատապես կփոխեն ձեր կյանքը
Advertisement 1000 x 90

100 կանոն, որ արմատապես կփոխեն ձեր կյանքը

  1. Սկսիր օրդ՝ շնորհակալ լինելով այն ամենի համար, ինչ ունես:
  2. Շուտ արթնացիր:
  3. Շատ ջուր խմիր:
  4. Լավ ինքնազգացողության համար ցնցուղ ընդունիր տարբեր աստիճանների ջրով:
  5. Նախագծիր օրդ:
  6. Ունեցիր նպատակներ, բայց մի կառչիր դրանցից:
  7. Ներիր թե թշնամիներիդ, և թե ընկերներիդ: Ներիր ուրիշների կատարյալ չլինելը:
  8. Օրվա մեջ նվազագույնը 15 րոպե անցկացրու մաքուր օդում:
  9. Հեղուկներ մի օգտագործիր ուտելուց հետո:
  10. Խուսափիր բացասական աուրա ունեցող շրջապատից:
  11. Անգամ, եթե ամեն ինչ փլուզվել է, սովորիր դրանից, այսինքն՝ սովորիր, թե ինչպիսին չպիտի լինել:
  12. Հավատարիմ եղիր քո երազանքին:
  13. Քեզ արժանի մարդկանցով շրջապատիր:
  14. Ամեն օր զբաղվիր սպորտով:
  15. ճգնաժամային իրավիճակներում իրագործիր նպատակի թեկուզ չնչին մասը:
  16. Սովորիր պրոֆեսիոնալ ուսուցչից, ով կապահովի քո մասնագիտական աճը:
  17. Աշխատիր ու վայելիր աշխատանքդ:
  18. Եթե աշխատանքը քեզ դուր չի գալիս, բայց մոտեցնում է քեզ նպատակիդ, շարունակիր զբաղվել դրանով. Դա կօգնի քեզ աճել:
  19. Եթե աշխատանքը քեզ դուր չի գալիս ու չի մոտեցնում քեզ դեպի քո նպատակը, թող այն:
  20. Հավատա ինքդ քեզ:
  21. Օրվա ընթացքում հաճախ խորը շունչ քաշիր:
  22. Աղոթիր կամ մեդիտացիա արա ամեն օր: Մաքրիր հոգիդ:
  23. Պարբերաբար թարմացրու սիրելի երգերիդ ցանկը: Լսիր դրանք, երբ էներգիայի կարիք ունես:
  24. Կյանքի ցանկացած ոլորտում գտիր լավագույն ուսուցիչներին և սովորիր նրանցից:
  25. Եկամտիդ 10 տոկոսը տրամադրիր բարեգործությանը:
  26. Մի խաբվիր գովաբանություններին:
  27. Եղիր էմոցիոնալ և զուսպ՝ դրվատանքի դեպքում, իսկ քննադատության ժամանակ եղիր քաղաքավարի:
  28. Հիշիր, որ որքան էլ լավ գործ արած լինես դու, միշտ ինչ-որ մեկը դժգոհ է լինելու: Սա անխուսափելի է:
  29. Հաջողության դեպքում շնորհակալ եղիր, հաղթանակի համար, իսկ պարտության դեպքում շնորհակալ եղիր փորձի համար:
  30. Երբեմն եղիր երեխայի նման, ինքդ քեզ թույլ տուր երեխայություններ:
  31. Հիշիր, որ առաջինը պետք է անել ամենակարևոր գործը:
  32. Որքան հնարավոր է շատ գործածիր «Երկուսը՝ մեկում» կանոնը:
  33. Որպեսզի աշխատանքը քեզ երջանկացնի, մտածիր միայն հաջող գործելու, այլ ոչ՝ ֆինանսների մասին:
  34. Ձգտիր աճել, մի վախեցիր փորձություններից:
  35. Հիշիր. որպեսզի հասնես պրոֆեսիոնալ մակարդակի, պետք է աշխատես մեկ օրում առնվազն 10 ժամ:
  36. Պարբերաբար կրկնվող փոքրիկ առաջընթացները հիմքն են մեծ հաղթանակի:
  37. Մարդկանց հանդիպելիս և ողջունելիս առաջինը ժպտա:
  38. Միակ արժանի ստանդարտն ամենալավը լինելն է:
  39. Քաղաքավարի հրաժեշտ տուր այն մարդկանց, ովքեր չեն կարողանում հասկանալ քո պոտենցիալը:
  40. Քո բարեկամներին սիրիր և ընդունիր այնպես, ինչպիսին կան: Ամենայն հավանականությամբ, նրանք այլևս չեն փոխվի:
  41. Աշխատիր չդավաճանել ոչ ոքի: Դավաճանության փորձերը հանգեցնում են դժբախտության:
  42. Ոգեշնչումը հիմնվում է կյանքի ճիշտ կանոնակարգվածության վրա:
  43. Որքան վատն ու անորակ է սնունդը, այնքան քիչ է դեպի աշխատանքը տածած կիրքը:
  44. Մարդկանց համար վերելակի նշանակություն ունեցիր: Բարձրացրու նրանց:
  45. Քննադատությանը վերաբերվիր հանգիստ:
  46. Այն, ինչ քո անցյալում է , և այն, ինչ քեզ սպասվում է, քո ներկայի հայելային արտացոլանքն է:
  47. Եթե քննադատն ունի որակավորում և խոսում է ի խորոց սրտի, դարձրու նրան քո ընկերը:
  48. Մոտիվացիան քո ներսում է: Եթե այն չկա, ուրեմն կամ դու ունես էներգիայի պակաս, կամ էլ սխալ աշխատանք ես կատարում:
  49. Վատ տրամադրություն ունենալու դեպքում մի կայացրու կյանքի համար կարևոր որոշումներ:
  50. Հետևիր փոստիդ, Twitter-ին և Facebook-ին օրվա ընթացքում առնվազն 2 անգամ:
  51. Բառերը կարող են օգնել կամ փլուզել ամեն բան: Ընտրիր բառերը զգույշ և սիրով:
  52. Մարդուն սիրելն ինքնաճանաչման լավագույն մեթոդներից է:
  53. Վայելիր մենակությունը:
  54. Երբեք ուշ չէ նոր գործ սկսելու, նոր հոբբի ձեռք բերելու կամ էլ նոր որակավորում ստանալու համար:
  55. Մարդուն իր հնարավորությունները ցույց տալու կարողությունը լավագույնն է բոլոր կարողություններից:
  56. Պահիր հաջողության օրագիր ու առանձնացրու հատկապես այն բաժինները, որոնց վրա առավել շատ ես աշխատում:
  57. Խուսափիր բամբասանքից:
  58. Կատարիր պայմանավորվածությունները:
  59. Հետևիր նորություններին, քաղաքականությանը, տնտեսագիտական հարցերին. բազմակողմանի զարգացիր:
  60. Կյանքի իմաստը Տիեզերքի կանոնները հասկանալն ու օգտագործելն է:
  61. Համատեղիր խելքն ու ակտիվությունը:
  62. Վերլուծիր կյանքիդ յուրաքանչյուր կարևոր իրադարձությունը:
  63. Դադարիր անել այն ամենը, ինչը թույլ չի տալիս բացահայտել քո պոտենցիալը:
  64. Որքան հնարավոր է՝ կեր հում բանջարեղեն և օգտակար ճարպ:
  65. Որքան լավ է ֆիզիկական վիճակդ, այնքան էներգիա կա քո մեջ, ու այնքան օգուտ դու կարող ես տալ աշխարհին:
  66. Քո տունն այնտեղ է, որտեղ ապրում ես:
  67. Քանդիր սովորությունների կապերը, եղիր ազատ ու տուր ազատություն այն մարդկանց, ում սիրում ես:
  68. Շաբաթվա մեջ մեկ անգամ թույլ տուր ինքդ քեզ ոչինչ չանել: Այդ օրերը կլինեն շաբաթվա ամենախաղաղ օրերը:
  69. Կատարիր ստեղծագործական աշխատանք հաջողության գագաթնակետին:
  70. Զբաղվիր արվեստով, մի շեղվիր շտապ, բայց անկարևոր բաների համար:
  71. Հիշիր նյութականի և հոգևորի հավասարակշռության մասին: Մի տարվիր դրանցից մեկով՝ մոռանալով մյուսի մասին:
  72. Ուսումնասիրիր հանճարների կյանքը:
  73. Շրջապատիր քեզ ամենատաղանդավոր և ուրախ մարդկանցով, ում կկարողանաս գտնել:
  74. Երբեք մարդուց ոչինչ մի վերցրու, եթե չես կարող նրան տալ այն, ինչ նա ուզում է քեզնից:
  75. Եթե քեզ դավաճանել են, մեղավորը դու ես:
  76. Որքան հրաշալի է հաղթանակը, այնքան ցավոտ է դրանից հետո դառնում անկումը: Պատրաստ եղիր:
  77. Անկումներն անխուսափելի են, դրանք քո ամենամեծ ուսուցիչն են: Սիրիր նրանց:
  78. Որքան ուժեղ է անկումը, այնքան շատ պետք է աշխատել հաղթելու համար:
  79. Քո հոգուն հարազատ մարդկանց հետ եղիր բաց, և փակիր ներքին էներգիադ այն մարդկանց առաջ, ովքեր չեն կարողանում գնահատել ներքին հարստություններդ:
  80. Բոլոր պայմանավորվածությունները գրի առ:
  81. Առատաձեռն մարդկանց հետ եղիր առատաձեռն, գծուծների հետ՝ գծուծ: Միայն այսպես կպահպանվի փոխադարձ էներգիայի հավասարակշռության կանոնը:
  82. Մարդկանց շատ բան տալու համար պետք է շատ բան վերցնել կյանքից:
  83. Հիշիր, որ հաճախ կյանքում սև գծերը դառնում են անցումային:
  84. Շնորհակալ եղիր ցանկացած հարաբերությունում:
  85. Թույլ տուր ներքին հարստություններիդ բազմանալ:
  86. Ուշադրություն մի դարձրու այն մարդկանց, ովքեր քո անցյալում են, քանի որ կա պատճառ, որ նրանք տեղ չունեն քո ապագայում:
  87. Լավագույն դասընթացները հարաբերություններ ձևավորող հարաբերություններն են:
  88. Պատը նույն աստիճանն է, պարզապես այս դեպքում պետք է ոչ թե բարձրանալ, այլ աճել:
  89. Կյանքի վերջում դու ավելի շատ զղջալու ես այն ամենի համար, ինչ չես արել, քան այն ամենի համար, ինչ արել ես:
  90. Երբեմն մեկ քայլ առաջը հետույքին հարվածի արդյունք է:
  91. Որքան շատ ես օգնում մարդկանց, այնքան ավելի երջանիկ ես լինում;
  92. Պարբերաբար մաքրություն արա կյանքումդ և ազատվիր հնություններից:
  93. Միշտ ասա մարդկանց քո սպասումների մասին, և հարցրու՝ ինչ են սպասում նրանք քեզնից: Աշխարհում վեճերի 99 տոկոսն այն պատճառով է լինում, որ սպասումները չեն համընկնում:
  94. Կյանքը կարծես հեծանվային ընթացք լինի՝ եթե քեզ համար դժվար է, ուրեմն դու կգնաս դեպի բարձունք:
  95. Պարբերաբար գնա պլանավորված ռիսկի: Դա ամրապնդում է քո բնավորությունը:
  96. Ամեն ամիս գնիր նոր զգեստ, գլխարկ կամ էլ տեխնիկա: Մի զրկիր քեզ նյութական ուրախություններից, չէ՞ որ դու կին ես:
  97. Հիշիր հայտնի կանանց ունիկալությունը ու նրանց փորձի հիման վրա ստեղծիր քո ինդիվիդուալությունը:
  98. Կնոջ գլխավոր առաքելությունը սիրել սովորելն է, սովորել ստեղծել հարմարավետություն ու տաք միջավայր այնտեղ, որտեղ նա գտնվում է:
  99. Սիրիր բոլորին, ընկերություն արա մի քանիսի հետ, պատկանիր մեկին:
  100. Երջանկությունը կյանքի բոլոր ոլորտներում քո մաքսիմալ բացահայտումն է:

Սիրարփի Աղաբաբյան