Անահիտ Կիրակոսյանը երկրորդ անգամ գեղեցիկ կարգավիճակում է` բալիկի է սպասում: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ հղիության 5-րդ ամսում է, խոսել է զգացողություններից, նաև բացահայտել է ապագա երեխայի սեռը:
«Հայկի ծննդից հինգ տարի է անցել: Ինչպես այն ժամանակ, այժմ էլ նույն վախերն ունեմ, պատասխանատվությունը. ամեն բան խառնվել է իրար: Տարիքի հետ փոխվում ես, մեծանում, բայց կրկին ինձ անփորձ եմ զգում, որին գումարվում է, իհարկե, մեծ երջանկությունը, քանի որ այս օրերում, բազմաթիվ խնդիրներին զուգահեռ, մայր դառնալը իսկապես Աստծո պարգև է»,- նշել է նա:
Անահիտը պատմել է նաև, թե ինչպես է ուրախալի լուրը հայտնել ամուսնուն. «Զանգեցի և ասացի, որ շատ կարևոր խոսակցություն ունեմ իր հետ: Նա մի փոքր խառնվեց իրար, հարցրեց` հարաբերությունների մասին է, պատասխանեցի՝ այո: Երբ հանդիպեցինք, հայտնեցի, որ ևս մեկ մարդ է ավելանալու մեր ընտանիքում: Չեմ կարող նկարագրել նրա հուզմունքը, ուրախությունը»:
Դերասանուհին արդեն գիտի երեխայի սեռը` կրկին տղա է ունենալու.«Շատ էի ուզում աղջիկ ունենալ, բայց մեր տանը բոլորն ասում էին, որ տղա է լինելու: Տղաս, երբ իմացավ՝ ապերիկ է ունենալու, ասաց` այդպես էլ գիտեր: Դե, իսկ աղջիկներս միշտ պատրաստ են մոր պես խնամել իրենց փոքր եղբայրներին»,-պատմել է նա:
Անահիտի խոսքով` հղիության ընթացքում էլ հեռուստատեսային աշխատանքը կշարունակի, միայն թատրոնի աշխատանքը որոշ ժամանակով կդադարեցնի: