Այսօր Հնդկաստանը հայտնի է իր բոլիվուդյան սուպերսթարներով, սակայն միշտ չէ, որ դա այդպես է եղել:
Մինչև ԶԼՄ-ները Հնդկաստանը բավականին ավանդական գաղութ էր արևմտյան որոշ ազդեցությունների ներքո: Երաժիշտների կատարումները լսելու համար մարդիկ ստիպված էին հաճախել համերգների, սակայն այս ամենը փոխվեց գրամոֆոնի գյուտից հետո: Այս ժամանակաշրջանում Կալկաթայի հայազգի երգչուհի Գուհար Ջաանը դարձավ սուպերսթար: Նրա Երաժշտությունը լսվեց ամբողջ աշխարհում: 1902թ-ի նոյեմբերի 2-ին նա առաջինն էր, որը Հնդկաստանում ձայնագրվեց գրամոֆոնով:
19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին Գոհար Ջաանն արդեն հայտնի անուն էր Հնդկաստանի երաժշտական շրջանակներում: Հայտնի լինելով որպես «առաջին դիվա» Գոհարի ուժը երաժշտության մեջ իր փորձարարական մոտեցման մեջ էր, և երբ Հնդկաստանը մտավ գրամոֆոնի դարաշրջան նա առաջինն էր որ փորձարկեց հայտնի տեխնոլոգիան: Նրան էր ընտել նաև Հնդկաստանում Գրամոֆոնի ընկերության առաջին գործակալը՝ Ֆրեդերիխ Վիլիամ Գաիսբերգը: Մարդկանց կարծիքով երաժշտական հավաքածուն առանց Գոհարի ասես հարս լիներ առանց հարսանիքի: Քրիստոնյա հայուհին մկրտվելով որպես Էլինա Անժելինա Յովարդ եղել է Կալկաթայի առաջատար վոկալիստը: Իր բոլոր ձայնագրութնունների վերջում նա բարձրաձայն հայտարրել է ՝«Ին անունը Գոհար Ջաան է»: Հնդկաստանում երաժշտական հարմարություններ չլինելու պատճառով երգչուհու ձայնագրություններն Հանովեր են ուղարկվել առանց կրճատումների, ինչը և օգնել է տեխնիկին երգի վերջում անվան հայտարարությամբ ճանաչել երգչուհուն:
Գոհարի լուսանկարները տպվել են այդ ժամանակաշրջանի բացիկների վրա: Իր հռչակավոր կարիերայի ընթացքում նա ունեցել է գրեթե 600 ձայնագրություն ավելի քան 15 լեզուներով այդ թվում հնդկերեն, բենգալերեն, արաբերեն, սանսկրիտ ինչպես նաև անգլերեն և ֆրանսերեն: 1903թ-ին Գոհար Ջաանի ձայնագրություները հայտնվեցին Հնդկաստանի շուկաներում և մեծ պահանջարկ էին վայելում: Նա այնքան հայտնի էր դարձել, որ հրավեր ստացավ երգելու թագավոր Ջորջի համար, երբ վերջինս այցելել էր Դելի: Այսօր Գոհարի պատմությունը մոռացվել է, սակայն Հնդկաստանում փորձ է արվում վերականգնել նրա երաժշտությունն ու կյանքի պատմությունը՝ հասանելի դարձնելով Հնդկաստանի մեծ լսարաններին: