Բրիտանացի երգչուհի, կոմպոզիտոր, հաղորդավար և 90-ականների կուռք Մել Բին, որը ոճաբան Գարի Մադաթյանի ընտրյալն է, Արարատ լեռը պատկերող սվիտեր է հագել: Գարին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որը սիրահարներն արել են միասին զբոսնելու ժամանակ և այն մակագրել է՝ «Երջանկությունն է կարևորը»։ Լուսանկարում Գարիի հագին Գառնու տաճարի պատկերով սվիտեր է։ Դատելով լուսանկարի տակ գրված մեկնաբանություններից՝ այդ «հայկական» նվերը սիրահարներին արել էր դիզայներ Վահան Խաչատրյանը։
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ