Ձմռան գալստյան հետ մենք սկսում ենք զինվել ամենատաք ծածկոցներով, բլուզներով ու կիսագուլպաներով: Որպես կանոն, հաճախ մենք ձմռանը կիսագուլպաներով էլ քնում ենք , որպեսզի ոտքերը տաք լինեն:
Իսկ ինչ կասեք, եթե իմանաք, որ խորհուրդ է տրվում գուլպաներ հագնել ամեն գիշեր, և այս սովորությունն ունի իր առավելություններն առողջության հարցում:
Ոչ վաղ կատարված գիտական հետազոտություններն ապացուցել են, որ երբ դուք մինչ անկողին մտնելը հագնում եք կիսագուլպաներ, ձեր արյունատար անոթները լայնանում են և ուղեղին աշխատանքը դանդաղեցնելու ազդակներ են ուղարկում՝ հասկացնելով, որ հանգստանալու ժամանակն է:
Այս միջոցը լավացնում է ձեր քունը և, որքան էլ անհավանական է՝ սեքսուալ կյանքը:
Գրոնինգհենի համալսարանը անցկացրել է կիսագուլպա հագնելու արդյունավետության վերաբերյալ հետազոտություն և ցույց տվել, որ սեքսի ժամանակ կիսագուլպաներ հագած զույգերի գրեթե 80%-ը հասնում է օրգազմի:
Այս դեպքում պարզ է դառնում, որ գուլպաներ հագնելու և սեքսուալ կյանքի միջև կապ կա:
Խորհուրդ. Աշխատանքից վերադառնալիս կարող եք կիսագուլպաները հանել, որպեսզի ոտքերը շնչեն, իսկ քնելուց առաջ հագնել:
Կարևոր է իմանալ, որ երկարատև կիսագուլպաներ կրելը մեծացնում է ոտքերի սնկային հիվանդության առաջացման հավանականությունը: Այդ պատճառով թույլ տվեք ոտքերին 3-4 ժամ շնչել՝ քայլելով ոտաբոբիկ: