80-90-ականներից եկող «մազակալ-խեցգետին»-ներին, որոնք կրկին նորաձև են։


Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում պարզ դարձավ, որ նորաձևություն են վերադառնում 80-ականներց եկող մազերի այլ աքսեսուարներ ևս։

Ամենը, ինչ կրում էին մայրիկները, այժմ երկրորդ շունչ է ստանում. «ավտոմատ-մազակալներ», կապիչներ, դասական տեքստիլ և զիգզագ աբադոկներ և այլն։

Հանե’ք արխիվում մնացած այս աբադոկները. դրանք ոչ միայն կարող եք կրել երեկոյան՝ դիմահարդարումը լվանալիս, այլ նաև դրանցով համարձակ ժամադրության գնալ։
Այն պոդիում վերադարձրին Prabal Gurung և Christian Siriano ապրանքանիշերը։

Իրենց երբեմնի հաջողությունը մտադիր են վերադարձնել նաեւ մազակալ-ավտոմատները։ Ի դեպ՝ դրանց գլխավոր գործառույթը ոչ թե ֆունկցիոնալությունն է, այլ հենց գեղեցկությունը՝ ինչպես 80-ականներին էր։

Զարդարեք դրանցով մազերը, ինչպես արել են Etro, Gucci և Chanel ապրանքանիշերի ցուցադրության վարսահարդարները։







