Մարդկանց մեծ մասը ցանկանում է արագ նիհարել՝ առանց հաշվի առնելու, որ դա բավական երկար և լուրջ ջանքեր պարունակող գործընթաց է։ Fithacker.ru-ն գրում է, որ օրգանիզմի դետոքսիկացիան կօգնի արագացնել նյութափոխանակությունը, այրել ճարպերը, մաքրել արյունը։ Կայքը ներկայացրել է 5 բնական միջոց, որոնք կարող են օգնել այդ գործում։
Երիցուկի թուրմ։ Երիցուկը հարուստ է հակաօքսիդանտներով։ Այն լավացնում է քնի որակը, վերահսկում նյարդային համակարգը, օգնում ազատվել սթրեսից։
Ինչպես պատրաստել։ Եռացրեք ջուրը, ավելացրեք երիցուկը։ Թողեք 10 րոպե, խմեք։ Հարկավոր է կրկնել 2 շաբաթվա ընթացքում՝ ամեն օր։
Տաք կիտրոնի հյութ։ Կիտրոնը մաքրող ու միզամուղ հատկություն ունի, ինչի արդյունքում լյարդի աշխատանքը լավանում է։
Ինչպես պատրաստել։ Երբ ջուրն արդեն տաք լինի, ավելացեք կիտրոնի հյութը։ Խմեք 3 շաբաթվա ընթացքում՝ քնելուց 30 րոպե առաջ։
Իմբիրով և կիտրոնով թեյ։ Այս երկու բաղադրիչները մեծ քանակով վիտամին C են պարունակում, հակաօքսիդանտներ, ինչի արդյունքում կարող են օգնել կանխարգելել մի խումբ հիվանդություններ, կարգավորել նյութափոխանակությունը։ Իմբիրն արդյունավետ հակաբորբոքային միջոց է, որն օգնում է օրգանիզմից դուրս բերել անպետք նյութերը։
Ինչպես պատրաստել։ Ջուրը եռացրեք, ավելացրեք կիտրոնի հյութն ու իմբիրը։ Թողեք 15 րոպե, լավ խառնեք։ Խմեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։
Անանուխով թեյ։ Այս թեյն օգնում է կարգավորել նյութափոխանակությունը։ Անանուխը եթերային յուղեր է պարունակում, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել արգասիքները։
Ինչպես պատրաստել։ Անանուխի տերևները եռացրեք 2 րոպեի ընթացքում։ Թողեք թրմվի։ ։ Օգտագործեք ամեն օր՝ քնելուց 30 րոպե առաջ։
Վարսակ։ Վարսակը մեծ քանակով հանքանյութեր է պարունակում, վիտամիններ, բջջանյութ, որոնց կարիքն ունի օրգանիզմը։ Դրանք հարկավոր են նաև աղիների ու լյարդի մաքրման համար։ Այն թուլացնող ազդեցություն է ունենում և թույլ է տալիս լավ քնել։
Ինչպես պատրաստել։ Վարսակը պետք է թրջել ջրով և թողնել 7 ժամ։ Հարկավոր է այն լվանալ՝ ազատվելու համար անցանկալի նյութերից, որոնք սովորաբար դուրս են գալիս թրջելու արդյունքում։ Ավելացրեք ջուր և դարչին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը