Տորթ թխվածքաբլիթից և կաթնաշոռից՝ առանց թխելու:
Բաղադրիչներ
- Քառակուսի թխվածքաբլիթ՝ կակաոյով – 300 գ
- Կաթնաշոռ – 250 գ
- Թթվասեր – 250 գ
- Շաքարավազ – 100
- Ժելատին – 1 թ/գ
- Ջուր – 75 մլ
- Շոկոլադ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
- Ժելատինը լցնել թասի մեջ և վրան ջուր ավելացնել: Թողնել մի քանի րոպե:
- Տեղափոխել կաթսայի մեջ և տաքացնել կրակի վրա՝ մինչև ժելատինի լրիվ լուծվելը:
- Բլենդերի մեջ հարել թթվասերը՝ կաթնաշոռի և շաքարավազի հետ: Պետք է ստացվի փափուկ կրեմ:
- Կրեմին ավելացնել ժելատինը և նորից լավ խառնել:
- Կաղապարի մեջ շարել թխբածքաբլիթի առաջին շերտը և վրան կրեմ լցնել:
- Հետո՝ նորից թխվածքաբլիթների շերտ, և նորից՝ կրեմ: Այդպես՝ 3 շարք:
- Ծածկել տորթը թաղանթով և դնել սառնարանն ամբողջ գիշեր: Զարդարել քերած շոկոլադով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը