Սև լեդիների շքերթը շարունակվում է. BAFTA-2018-ի լավագույն զգեստները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սև լեդիների շքերթը շարունակվում է. BAFTA-2018-ի լավագույն զգեստները

Երեկ Լոնդոնում տեղի ունեցավ BAFTA-ի 71-րդ մրցանակաբաշխությունը: Ինչպես «Ոսկե Գլոբուս» -ում, այնպես էլ այստեղ կանանց մեծամասնությունն ընտրել էր սև զգեստ՝ որպես բողոք  սեքսուալ ոտնձգությունների և տղամարդկանց ամենաթողության: Բայց նույնիսկ այս փաստը չխանգարեց, որ նրանցից ոմանք փայլեն կարմիր գորգի վրա: Մենք առանձնացրել ենք  BAFTA-2018  71-րդ մրցանակաբաշխության  լավագույն 10 զգեստները:

Անջելինա Ջոլի. Ralph & Russo

Անջելինան ընտրել էր բրիտանացի դիզայների թավշյա սև զգեստը և նա կարմիր գորգի գլխավոր գեղեցկուհին էր:

Սալմա Հայեկ. Gucci

Սև total look-ին դերասանուհին ավելացել էր ծաղիկ-գոտի և փայլ: Նա հրաշալի տեսք ուներ իր  Gucci զգեստով:

Մարգո Ռոբբի. Givenchy

Givenchy-ն ունի նոր կրեատիվ տնօրեն՝ Կլեր Ուայտ Քելլերը,  Մարգո Ռոբբին առաջինն էր, ով հայտնվեց նրա զգեստով:

Քեյթ Միդլթոն. Jenny Packham

Լոնդոնում ընթացող մրցանակաբաշխությունը չէր կարող ընթանալ առանց թագավորական ընտանիքի, իսկ Քեյթը չէր կարող չընտրել բրիտանացի դիզայների հագուստ:  Jenny Packham-ի զգեստով Քեմբրիջի դքսուհին փորձել էր խուսափել սև  դրեսս կոդից:

Ջենիֆեր Լոուրենս.  Dior

Դերասանուհուն հաջողվեց անգամ սև զգեստով տարբերվել ու ինքնատիպ տեսք ունենալ:

Սաորիս Ռոնա. Chanel

Ինքնատիպ զգեստ էր ընտրել նաև «Լեդի թռչուն» ֆիլմի դերասանուհին: Նա համարձակվել էր խախտել անգամ դրեսս-կոդը, որն արգելում էր ներկայանալ բաց ոտքերով:

Գեմմա Աթերթոն. Alberta Ferretti Couture

Բրիտանացի դերասանուհին կարմիր գորգի վրա շքեղ տեսք ուներ։

Էմմա Ռոբերթս. Schiaparelli

Ջուլիա Ռոբերթսի զարմուհին կրում էր զգեստ Schiaparelli 2016թ-ի կուտյուրային հավաքածուից ու, չնայած դրան, չափազանց ոճային ու ժամանակակից տեսք ուներ:

wnews.am