LIVE Փարիզից! Yves Saint Laurent-ի տուն-թանգարանը և Azzedine Alaïa: Je suis couturier ցուցահանդեսը. kamoblog.tv (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

LIVE Փարիզից! Yves Saint Laurent-ի տուն-թանգարանը և Azzedine Alaïa: Je suis couturier ցուցահանդեսը. kamoblog.tv

Սկսեմ Azzedine Alaïa: Je suis couturier ցուցահանդեսից: Ինչպես հիշում եք, անվանի դիզայները կյանքից հեռացավ նախորդ տարվա նոյեմբեր ամսին: Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում, Փարիզի Մարե թաղամասում կազմակերպվեց Azzedine Alaïa: Je suis couturier ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են դիզայների 41 լավագույն զգեստները:

8 Rue de la Verrerie հասցեում է ցուցահանդեսը, հենց այստեղ է Ալայան ապրել և ստեղծագործել: Տոմսի արժեքը 10 եվրո է, կարող եք այցելել, եթե Փարիզում լինեք մինչ Հունիսի 10-ը: Ցուցահանդեսը գործում է ամեն օր, բացի երկուշաբթի օրերից, մինչ 19.00-ն: Եթե հաջողվի, կարող եք այստեղ հանդիպել նաև նորաձևության ոլորտի անվանի դեմքերի: Երբ մենք դուրս էինք գալիս ցուցահանդեսից հանդիպեցինք լեգենդար Յուբեր դե Ժիվենշիին, ով արդեն 90 տարեկան է:

Ազզեդին Ալայան ծնվել է Թունիսում: Նա տարբերվում էր բոլոր դիզայներներից իր անհատական աշխատելաոճով, չէր ընդունում մարքեթինգային ոչ մի օրենք, չէր հետևում նորաձևության շաբաթներին և պարզապես ստեղծում էր հագուստ առանց թրենդերի, նորաձևության շաբաթների, գովազդային արշավների: Միշել Օբաման, Մադոննան, Լեդի Գագան, Բիոնսեն, Նաոմի Քեմբելը…բոլորն են կրել Ալայայի զգեստները, պարզապես չլինելով, այսպես ասած մեյնսթրիմ նորաձևության հետևորդ, Ալայն միշտ եղել է ավելի նեղ շրջանի նորաձևության վարպետ: Նախորդ տարի, 77 տարեկան հասակում դիզայները հեռացավ կյանքից:

Ամբողջությամբ՝ kamoblog.tv