Բարբադոսցի փոփ-աստղ Ռիհաննան փետրվարի 20-ին իր 30-ամյակը տոնելու ինքնատիպ միջոց է գտել: Նախօրյակին երգչուհին Instagram-ում զետեղել է իր լուսանկարը, «Ես ատում եմ Ռիհաննային» մակագրությամբ շապիկով:
Երգչուհին պարզաբանել է, որ հասուն կյանք է մտնում և այժմ ընդունում է չմտածված արարքների ողջ պատասխանատվությունը: Շապիկի վրա ավելի մանր տառերով տրված խորհուրդն է. «Մի հավատացեք նրանց, ովքեր 30-ից ցածր տարիքի են»: Նկարին ուղեկցում է լակոնիկ գրառումը. «Վերջին օրն է, երբ դեռ կարելի է ոչ ճիշտ որոշում ընդունել և արդարանալ նրանով, որ քո տարիքն ընդամենը քսանից ավելի է »: