Ալկոհոլը և սուրճը կօգնեն ապրել մինչև 90 տարի
Advertisement 1000 x 90

Ալկոհոլը և սուրճը կօգնեն ապրել մինչև 90 տարի

Ալկոհոլը մինչև 90 տարի ապրելու միջոցներից մեկն է: Ընդ որում՝ արդյունավետության առումով այն գերազանցում է կանոնավոր մարզանքներին, հաստատել են գիտնականները:

15 տարի տևած 90+ հետազոտության ընթացքում նյարդաբան Կլաուդիա Քավասի և բժշկական գիտությունների դոկտոր Մարիա Կորադայի ղեկավարությամբ բժիշկների խումբը հետևել է տարեց մարդկանց՝ փորձելով պարզել, թե որ կենսաձևը, սովորություններն ու սննդային նախասիրություններն են օգնում հատել երկարակեցության շեմը: Որոշ եզրակացություններ չափազանց անսպասելի էին:

Պարզվել է, որ չափավոր օգտագործման դեպքում ալկոհոլն իսկական էլիկսիր է: Օրական 2 բաժակ գարեջուրը կամ գինին նվազեցնում են վաղաժամ մահվան ռիսկը 18 տոկոսով, իսկ օրական 15-45 րոպե ֆիզիկական վարժությունները՝ ընդամենը 11 տոկոսով:

Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի տարեկան ժողովի ժամանակ Քավասը նշել է, որ դեռ չի կարող բացատրել այս ֆենոմենալ երևույթի պատճառները:

Մի քանի ավելորդ կիլոգրամը ևս զարմանալիորեն օգատակար է նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել իրենց ծոռներին: Մինչև 90 տարեկանը մահանալու վտանգը ոչ մեծ ավելորդ քաշով 70-ամյա մարդկանց մոտ (խոսքը ճարպակալման մասին չէ) 3 տոկոսով ավելի քիչ է, քան նրանց բարեկազմ հասակակիցների մոտ:

Սուրճը երկարակեցության մեկ այլ էլիքսիր է: Օրական երկու բաժակ անուշահոտ խմիչքը նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը 10 տոկոսով:

և, վերջապես, հոբբին. եթե մարդը հետաքրքրություն ունի և ծերության հասակում տրամադրում է այդ զբաղմունքին օրական առնվազն 2 ժամ, ապա նրանց երկար ապրելու հանականությունն ավելանում է 21 տոկոսով:

med.news.am