Գուֆ և Պտախա. ո՞վ է ավելի հայ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Գուֆ և Պտախա. ո՞վ է ավելի հայ

Փետրվարի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ երկար սպասված և աղմուկ հանած ռեփ-բաթլը երկու հայտնի ռուս ռեփերների` լեգենդար Centr խմբի նախկին մասնակից Գուֆի (Ալեքսեյ Դոլմատով) և Պտախայի (Դավիթ Նուրիև) միջև։

Ստեղծագործական մենամարտի շրջանակում, բացի փոխադարձ վիրավորանքներից (ժանրի թելադրանքով) հնչել է նաև Գուֆի «հայկական հովանավորություն» մասին ակնարկը։ Սա երկու ռեփերների կյանքում «հայկական դրվագի» առաջին դեպքը չէր։

Բաթլի երրորդ փուլում Պտախան հայտնել է, որ Գուֆին հայերն են «հովանավորում»։

Ի դեպ, ես լսել եմ, որ Լյոշային այժմ հայերն են հովանավորում։

Տարօրինակ է, չէ՞ որ դու եկվորներին չես սիրում։

Գուֆի և հայերի կապի մասին խոսվել է նաև նախկինում։

Մի քանի ամիս առաջ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ Գուֆը հայ ընկերների հետ (տեսանյութում նրա հետ է Հայաստանում հայտնի երգիչ NAREK-ը) կատարում է «Ով սիրուն, սիրուն» հայտնի ստեղծագործությունը։

Բացի այդ Գուֆը նաև մի երգ ունի, որը կոչվում է «Իմ հայ ընկերը», որում ռեփերը պատմում է «նախկին լավագույն ընկերոջ» պատմությունը։ Երգում հայկական բառեր և անուններ են հնչում։

– Ալո, տիկին Սուսաննա,

Բարև ձեզ (հայերեն է ասում), Արմանին կարելի՞ է։

Բացի այդ, համացանցում տարածված է նաև հայ բիթմեյքեր Միշոյի հետ համատեղ կատարումը, որտեղ Գուֆը արտասանում է հայերեն` «ո՞նց ես», «կամաց-կամաց», «շնորհակալություն», «ցտեսություն» և այլն (ուշադրություն, տեսագրության մեջ անհարկի խոսքեր կան)։

Նշենք, որ Գուֆի հակառակորդ Պտախայի կենսագրությունում հայկական տարրեր նույնպես կան. Դավիթ Նուրիևի հայրը հայ է, մայրն` ադրբեջանցի։

«Տասը տարեկանից Մոսկվայում եմ ապրում։ Լքել ենք երկիրը, որովհետև պատերազմ սկսվեց։ Հայրս հայ է» — մի անգամ պատմել է ռեփերը` խոսելով այն մասին, թե որտեղ է ծնվել և ինչու է լքել Բաքուն։

Պտախայի արվեստում կա նաև «Ցեղասպանություն» երգը, որը կռվախնձոր է դարձել համացանցի ֆորումներում. ադրբեջանցի օգտատերերը պնդում են, որ այն Խոջալուի դեպքերն է նկարագրում, իսկ հայերը կարծում են, որ այն նվիրված է Հայոց ցեղասպանությանը։

Վեճերն ու մեկնաբանությունները չեն դադարում տեքստի չեզոք դիրքորոշման պատճառով, որում Պտախան ազգերի և ամսաթվերի անուններ չի նշում, այլ դատապարտում է ցեղասպանությունը որպես այդպիսին.

«Իսկ ո՞վ է հանդգնել երեխային ուրախությունից զրկել։

Ո՞վ է հանդգնել աշխարհին այսքան ստորություն անել։

Աստված, ասա, ինչու՞ է մարդկանց հավերժ պատերազմ պետք։

Դու ես մեզ ստեղծել, ինչո՞ւ ես քո դեմ հանել»։

armeniasputnik.am