Ապագա ամուսնու ընտրության հարցում շատերը ունեն իրենց համար կարևոր չափորոշիչներ, սակայն կան կետեր, որոնք ձեզ համար պետք է առաջնային լինեն:
Երբ քո կյանքում որևէ լավ կամ վատ իրադարձություն է տեղի ունենում, դու ցանկանում ես առաջինը նրա հետ կիսվել
Ձեր խնդիրների կամ ուրախությունների մասին եթե ցանակնում եք առաջինը նրան պատմել, ապա նա ձեզ համար կարևոր ու վստահելի է:
Ազատ ժամանակը ցանկանում եք նրա հետ անցկացնել
Ընկերները իրենց տեղն ու նշանակությունն ունեն, սակայն եթե ցանկանում եք նրա կողքին լինել, ապա նա ձեր միակն է ու դուք նրա հետ չեք ձանձրանա:
Դուք կարողանում եք նրա հետ կատակել
Հարաբերությունները, որտեղ տեղ չկա հումորի և ուրախության համար, դատապարտված են:
Երբ ձեզ վատ եք զգում, գնում եք նրա մոտ
Եթե դժվար պահերին ցանկանում եք, որ նա գրկի և համբուրի ձեզ, եթե կարողանում եք ձեր արցունքներին ազատություն տալ նրա ներկայությամբ, ապա ճիշտ մարդու եք հանդիպել:
Նա ձեզ ավելի լավ է ճանաչում, քան դուք ինքներդ
Նա ձեզ չի հարցնում, թե ինչ նվիրի տոներին կամ ծննդյան օրը, քանի որ շատ լավ գիտի ձեր նախասիրությունների մասին:
Նրանից բացի ձեզ որևէ մեկը հարկավոր չէ
Եթե դուք ձեր ծերությունը պատկերացնում եք նրա ձեռքը բռնած ու ցանկանում եք միասին ճերմակել, ապա դուք հանդիպել եք ձեր կյանքի սիրուն: