
Ամերիկացի մոդել, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույր Քայլի Ջեները գրառում է կատարել Twitter-ում, որ Snapchat հավելվածն այլևս չի օգտագործում, ինչի հետևանքով Snapchat ընկերության արժեթղթերը 6.1 տոկոսի անկում են գրանցել: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը: «Կա՞ էլի մեկը, ով այլևս չի բացում Snapchat-ը, թե՞ միայն ես եմ»,- գրել էր Ջեները փետրվարի 21-ին: