Հարաբերությունների մեջ լինելն աշխարհի լավագույն զգացողություններն է պարգևում: Չէ՞ որ ավելի հրաշալի բան չկա, քան սիրելիի կողքին լինելը, նրա հետ զրուցելը կամ պարզապես լռելը: Հաջողակ փոխհարաբերություններ ունեցող մարդիկ հակված են նույնանման գործելու: EliteDaily-ն ներկայացնում է 9 խորհուրդներ, որոնք կօգնեն հավերժացնել հարաբերությունները:
- Ընդունեք Ձեր սիրելիին այնպիսին, ինչպիսին նա կա:
- Թույլ տվեք միմյանց ունենալ անձնական տարածություն:
- Գնահատեք Ձեր երկրորդ կեսին:
- Թույլ տվեք նրան ունենալ բացասական զգացողություններ:
- Ներողություն խնդրեք, եթե ինչ-որ սխալ բան եք արել/ասել:
- Մի ցուցադրեք Ձեր զգացմունքները հանրության աչքի առաջ:
- Հոգ տարեք Ձեր մասին:
- Ձեր սերն արտահայտեք այն եղանակով, որն առավել հաճելի է Ձեր սիրելիին:
- Զարգացեք նրա հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը