«Կարմիր բլուր» սերիալում Սոսեի դերակատար Տիրուհի Հակոբյանն օրերս է վերադարձել Դուբայից: Պարզվում է՝ ռոմանտիկ ճամփորդությունն ընտրյալի՝ Հայկի անակնկալ նվերն էր սիրո տոների առթիվ: Նախորդ աշնանը նշանադրված դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել համատեղ հանգստի լուսանկարները, նաև պատասխանել է մեր սիրային բլից հարցերին:
Սերը տիեզերական զգացմունք է:
Սիրել՝ նշանակում է երկրորդական դարձնել քո «ես»-ը և միայն առաջնային՝ նրանը:
Այո, կա սեր առաջին հայացքից:
Սիրահարվածները նման են իրար:
Բոլոր եղանակներն էլ սիրո համար են:
Տղամարդու արտաքինում ինձ կարող են գրավել ձեռքերը:
Վանել` չխնամված լինելը:
Տղամարդը պետք է լինի նրբանկատ:
Չկա կյանք առանց սիրո:
Երբ սիրում ես` աչքերդ փայլում են:
Հանուն սիրո պատրաստ եմ զիջել:
Իմ ապագա ամուսինը բիզնեսմեն է:
Սիրած էակի կողքին արթնանալը երանություն է:
Սերը գույնզգույն է:
Մինչ ամուսնանալը պետք է նշանվել:):
Իմ առաջին համբույրը նման էր հրավառության: