ԱՄՆ-ում էլեկտրամոբիլները ռեկորդներ են սահմանում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում էլեկտրամոբիլները ռեկորդներ են սահմանում

Վերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 45 հազար էլեկտրամոբիլ: Insideevs.com պորտալի տվյալներով՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ վաճառքի աճը կազմել է 60%:

Միայն սեպտեմբերին ամերիկացիները գնել են մոտ 17 հազար էլեկտրամոբիլ և հիբրիդ: Փորձագետների կարծիքով՝ իրացված մեքենաների քանակը կարող էր ավելի մեծ լինել, եթե բենզինի գինը չնվազեր, և որոշ նահանգներում հասանելի լինեին բազմաթիվ հայտնի մոդելներ:

Լավագույնը վաճառվում են Tesla-ի Model S ամբողջովին էլեկտարական մեքենաները և Chevrolet Volt հիբրիդները:

Tesla Model S

red-tesla-model-s

Chevrolet Volt

2012 Chevrolet Volt plug-in hybrid

2016 թվականին էլեկտրամոբիլների սիրահարների թիվը աճում է գործնականորեն ամեն ամիս: Մինչև տարվա վերջ մասնագետները ակնկալում են ավելի մեծ պահանջարկ: