Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ դերասան Դավիթ Մարդյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Նռան հատիկ» հեռուստասերիալում, հայր է դարձել։ Դերասանի կյանքում այս փոփոխությունը եղել է Ամանորին ընդառաջ, սակայն նա կարողացել է խնամքով թաքցնել նորությունը։
Մեզ հետ զրույցում Դավիթն ասաց, որ կինն իրեն աղջիկ երեխա է պարգևել։ Աղջնակը լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 18-ին։ Զրույցի պահին փոքրիկը Դավթի գրկում էր։ Երջանիկ հայրիկն անձնական թեմաներով խոսել չի սիրում, սակայն Tert.am Life-ին տրամադրեց դստեր բացառիկ լուսանկարը։
«Հայր դառնալն ինձ համար ամեն ինչ էր։ Միանշանակ, կյանքս լիովին փոխվել է»,- ասաց նորաթուխ հայրիկը։ Այլ մանրամասներ հայտնել դերասանը չցանկացավ` նշելով երբեք չի սիրել խոսել ընտանեկան թմաներով, հիմա էլ է նախընտրում փակ փահել անձնական կյանքը և փոքրիկին վերաբերող թեմաները։
Հիշեցնենք, որ Դավիթն ու Սեդան ամուսնացել են 2015 թվականի օգոստոսին։