Հաղորդավարուհի Նանե Արզումանյանը Wnews.am-ի լսարանին ներկայանում է նոր նախագծով. «Վերջակետից հետո»։
«Հաղորդմանը լինելու են անկեղծ, ոչ ստանդարտ ձևաչափով հարցազրույցներ պաշտոնյաների, գործարար կանանց, շոու բիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաև հասարակական հնչեղություն ունեցող մարդկանց հետ։
Նախկինում ունեցած «Անկեղծության ժամ», «Առանց դիմակի», «Ուղիղ խոսք Նանե Արզումանյանի հետ» և «Կենտրոն» հը-ով հեռարձակված «2 round» հաղորդումներից հետո որոշակի դադար տվեցի, քանի որ դաշտում օրեցօր ավելանում էին նույն ձևաչափով հաղորդումները, ուստի որոշեցի հեղինակային հաղորդմանս նոր շունչ տալ և նոր մոտեցում ցուցաբերել։ Հաղորդումը դիտողներիս խոստանում եմ հետաքրքիր հյուրեր և նոր բացահայտումներ»,- նշում է Նանե Արզումանյանը։
Հաղորդման առաջին թողարկումը դիտեք ստորև.