Մոնակոյի ամենաբարձր շենքում՝ Odeon Tower համալիրում վաճառքի են հանել պենտհաուս: Երկնաքերի 5 հարկերը զբաղեցնող բնակարանը գնահատել են 387 մլն դոլար, ինչը բացարձակ գնային ռեկորդ է բնակելի անշարժ գույքի համաշխարհային շուկայի համար:
Պենտհաուսի ընդհանուր տարածքը մոտ 3 000 քմ է: Բացի ստանդարտ բնակելի և տեխնիկական տարածքներից՝ բնակարանում կա լողավազան, պարահրապարակ, իսկ պենտհաուսի տանիքին հանգստի գոտի էլ կա: