81 տարեկան հասակում Մեքսիկայում վախճանվել է Ռոխելիո Գերան՝ «Հարուստները նույնպես լաց են լինում» հեռուստասերիալում Լուիս Ալբերտո Սալվատիերիի դերակատրը:
Նրա մահվան մասին տեղեկատվությունը Կատարողների ազգային ասոցիացիան փետրվարի 28-ին հաստատել է իր Twitter-ում:
«Թատրոնի, կինոյի, հեռուստատեսության և կրկնօրինակման դերասանը մասնակցել է հսկայական թվով աշխատանքների: Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ազգականներին ու ընկերներին»,- ասված է հաղորդագրության ﬔջ:
Վերջին տարիներին Գերան տառապում էր գլխուղեղի անշրջելի ﬖասվածքներից, ինչի պատճառով նա դժվարանում էր քայլել և խոսել:
«Հարուստները նույնպես լաց են լինում» սերիալը Մեքսիկայում թողարկվել է 1979 թվականին, այն նկարահանվել է Ինես Ռոդենայի համանուն վեպի հիման վրա: