Մովսես Նիկողոսյանն իր կյանքի մասին անկեղծ զրույցներն առաջինը վստահում է BRAVO.am-ին: Նախ նա խոսեց դատվածության մասին, ապա թե ինչպես է հանդիպել սիրելիին: Դերասանը նշել էր, որ իրավունք չունի բացակայել երկրից, այդ պատճառով էլ արտերկրում բնակվող ընկերուհուն հաճախ չի տեսնում, իսկ իրենց միության խորհրդանիշ մատանին նվիրել էր, երբ վերջինս էր եկել Երևան: Պարզվում է՝ օրերս Մովսեսը հնարավորություն է ունեցել մեկնել Ռուսաստան, հանդիպել ընտրյալին, նաև իրականացնել նշանադրության արարողությունը:):
«Ամեն բան եղավ այնպես, ինչպես որոշել էի ու խոստացել իմ գեղեցկուհուն: Մեկնեցի, և մենք նշանվեցինք. կատարվեց իմ և նրա մեծ երազանքներից մեկը: Նախորդ անգամ, երբ մատանի էի նվիրել, դա համարեցինք խնամախոսություն, իսկ այս անգամ արդեն ավանդական նշանադրություն արեցինք: Հաջորդ քայլը կլինի հարսանիքը, արդեն իմ հողի վրա՝ իմ Հայաստանում»,-պատմել է նա:
6 ամսվա բաժանումից հետո Մովսեսի և Օվսաննայի հանդիպումը շատ ջերմ է անցել.«Սիրո և լուսավոր մթնոլորտում նրա հետ ամեն վայրկյանը ինձ համար մի ամբողջ կյանք է, թանկ ամեն մի պահն ու րոպեն: Իմ հրեշտակը շատ էր սպասում ինձ, ես էլ՝ նրան տեսնելուն»:
Դերասանը մեզ հետ զրույցում խոստացել է սիրելիին այլևս չսպասեցնել և սեր է խոստովանել.«Սիրտս, խոստանում եմ, դու այլևս ինձ չես սպասի, մենք շուտով կամուսնանանք և մեզ ոչինչ չի բաժանի` ոչ հեռավորություն, ոչ մի բան, քանի որ ես քեզ անսահման սիրում եմ»: