Փափուկ կոտլետներ, որոնց բաղադրության մեջ չկա ոչ մի գրամ միս։ Համեղ և հրաշալի բաղադրատոմս։
Ես պատրաստում եմ այն կոտլետները ոչ միայն պասի ժամանակ, այլ նաև՝ երբ որոշում եմ անցկացնել թեթև օր։
Բաղադրիչներ՝
- 0,7 կգ կաղամբ,
- 2 կարտոֆիլ,
- 2 սոխ,
- 5 ճաշի գդալ սպիտակաձավարի շիլա,
- աղ՝ ըստ ճաշակի,
- 30 գրամ արևածաղկի ձեթ` տապակելու համար,
Պատրաստման եղանակը՝
Կարտոֆիլը քերում ենք քերիչով։ Կաղամբը մանր կտրում ենք և գցում ջրի մեջ, որը արդեն եռում է։ Եփում ենք այնտեղ մոտ 10 րոպե։ Եթե թարմ կաղամբ չէ, ապա ավելի երկար։ Մաքրում ենք սոխը և կտրում։ Տապակում ենք թավայի մեջ։ Խառնում ենք բոլոր բաղադրիչները։ Հանգիստ ենք թողնում ֆարշը 20 րոպե, որպեսզի շիլան հասունանա։ Ձևավորում ենք կոտլետները, պատում ենք ալյուրով բոլոր կողմերից և տապակում թավայի մեջ։