Սաուդյան Արաբիայի իշխանությունները սահմանել են թագավորությունում աﬔնատարածված ընտանի կենդանու՝ ուղտերի պարտադիր չիպավորում:
Այս մասին հայտնել է Al Arabia հեռուստաալիքը: Շրջակա ﬕջավայրի, ջրային տնտեսության և գյուղատնտեսության նախարարությունում ճշտել են, որ կենդանիների դրոշմանշման ծրագիրը, որոնց թվաքանակը ամբողջ երկրում 1,4 ﬕլիոն առանձնյակ է, գործում է արդեն հինգ տարի: Սակայն ավելի վաղ դա անում էին տերերի ցանկությամբ:
Ներկայում, չնայած նախարարության աշխատողների ջանքերին և քարոզչական ծրագրին, հաջողվել է գրանցել ուղտերի սոսկ 14,2 տոկոսին: Վիճակագրության համաձայն՝ ուղտերի աﬔնից շատ գլխաքանակը էր Ռիադ մայրաքաղաղաքին նահանգում է (322 հազար), երկրորդ տեղում է Էշ Շարկիան (256 հազար):
Ինչպես նշել են գյուղատնտեսության նախարարությունում, արշավը կոչված է երաշխավորելու պարենային անվտանգությունը, քանի որ այդ կենդանիների ﬕսն ու կաթը շատ տարածված են տեղացի բնակիչների շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: