Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի շրջանակում հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի գլխավորած գիտակների թիմը հեռուստադիտողներին հաղթել է 6:4 հաշվով:
«ՈՒՀԱ-ի լավագույն «գիտակներ»-ի` Վադիմ Գալիգինի և Սերգեյ Կաշնիկովի հետ շնորհավորում եմ ամբողջ թիմին, հիանալի խաղացին Էլդիյար Կենենսարովը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսեյ Կրիվենյան. Կեցցեք»,- այս մասին Instagram -ի իր էջում գրառում է կատարել Գարիկ Մարտիրոսյանը:
Նա ընդունել է, որ պրոֆեսիոնալ գիտակները կխաղային ավելի լավ, բայց սիրողական մակարդակում թիմը վատ չի նայվել:
«Ադրենալինի մակարդակը գերազացել է, իսկ դա ամենակարևորն է: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Ալեսիա Մուխինային ինտենսիվ պարապմունքների և արժեքավոր խորհուրդների համար»,- գրել է Գարիկ Մարտիրոսյանը: