Բաղադրիչներ
- Տավարի միս – 350 գ
- Խոզի միս – 200 գ
- Ոչխարի միս – 200 գ
- Կաղամբ – 150 գ
- Սոխ – 2 հատ
- Ալյուր – 500 գ
- Ձու – 2 հատ
- Կաթ – 100 մլ
- Շաքարավազ – 1 պտղունց
- Աղ՝ ըստ ճաշակի
- Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
- Կարագ՝ մատուցելու համար
- Մաղադանոս՝ մատուցելու համար
Պատրաստման եղանակը
- Ալյուրը մաղել, ավելացնել ձուն, տաք կաթը, խմոր հունցել:
- Պատրաստի խմորը փաթաթել սննդային թաղանթի մեջ և թողնել սենյակային ջերմաստիճանում 25-30 րոպե:
- Բոլոր տեսակի մսերը սոխի և կաղամբի հետ միասին աղալ մսաղացով 2 անգամ:
- Պատրաստի ֆարշին աղ անել, ավելացնել մի փոքր տաք ջուր կամ կաթ, սև աղացած պղպեղ և շաքարավազ:
- Խմորը բաժանել փոքր մասերի և բոլոր մասերը բարակ գրտնակել ալյուրոտ հարթության վրա:
- Յուրաքանչյուր բլիթի կենտրոնում դնել մոտ 1 թ/գ միջուկ:
- Պատրաստի պելմենները շարել տապակին և պատրաստելուց առաջ սառեցնել:
- Ուղարկել պելմենները եռացող ջրի մեջ: Կարելի է ջրին ավելացնել մի փոքր բուսայուղ: Պատրաստի պելմենները մատուցել կարագով և կանաչիով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը