Առնոլդ Շվարցենեգերը հետաձգել է «Թերմինատորի» վեցերորդ մասի նկարահանման ժամկետը
Advertisement 1000 x 90

Առնոլդ Շվարցենեգերը հետաձգել է «Թերմինատորի» վեցերորդ մասի նկարահանման ժամկետը

«Թերմինատոր» ֆիլմաշարի վեցերորդ մասի նկարահանումները կսկսվեն ոչ թե 2018 թվականի մարտին, այլ հունիսին: Այդ մասին հայտնել է Առնոլդ Շվարցենեգերը: «Մենք «Թերմինատոր-6»-ի նկարահանումներին ձեռնամուխ կլինենք հունիսին և կավարտենք հոկտեմբերի կեսերին»,- ճշտել է Առնոլդը՝ երկրպագուների հարցերին պատասխանելով անցած հանգստյան օրերին Կոլումբուս քաղաքում (Օհայոյի նահանգ) կայացած նրանց համաժողովում:

«Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ կկարողանամ վերադառնալ T-800 սերիայի ռոբոտի դերին: Պարզապես հիանալի է, երբ ռեժիսուրայով զբաղվում է այնպիսի մարդ, ինչպիսին Թիմ Միլլերն է, իսկ ընդհանուր ղեկավարումն իրականացնում Է Ջեյմս Քեմերոնը»,-հայտարարել է դերասանը: Ժամկետների տեղափոխումը նշանակում է, որ կինոնկարն էկրան կբարձրանա 2019 թվականի երրորդ կամ չորրորդ եռամսյակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: