Գոռ Հակոբյանի «Սիրտդ սրտիս» երգի տեսահոլովակի դիտումներն անցել են 10 միլիոնից: Այս մասին «Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասանն ինքն է հայտնել իր Instagram-ում.
«Սիրելիներս, այս կարճ ժամանակահատվածում իմ «Սիրտդ սրտիս» տեսահոլովակը սահմանեց 10.000.000 դիտում։ Շնորհակալ եմ իմ ստեղծագործական թիմին և Ձեզ։ Շուտով կներկայացնեմ նոր տեսահոլովակ:
Հետգրություն. ոչ մի «լցոնում», ոչ մի կեղծիք :)) Արդար ա ժողովուրդ, լսե՛ք, չեք փոշմանի»,- գրել է Գոռը:
Իսկ մենք հավելենք, որ «Սիրտդ սրտիս» հոլովակը թողարկվել է ընդամենը երեք ամիս առաջ: