Դերասանի վրա հարձակված շունը քիչ էր մնում խափաներ օպերային ներկայացումը Չինաստանի Ֆուցզյանի նահանգում: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Ներկայացման ժամանակ բեմ է վազել բորդեր-կոլլի ցեղատեսակի մի շուն, որն ատամներով բռնել է դերասաններից մեկի թևքից:
Տղամարդը, դուրս չգալով կերպարից, փորձել է քշել կենդանուն, սակայն շունը բաց չի թողել նրան: Արդյունքում՝ դերասանները, հանդիսասրահի քրքիջի ներքո, արիաբար ավարտին են հասցրել տեսարանը: Հայտնվելով Համացանցում, տեսանյութն ակնթարթորեն վիրուսային է դարձել: Մեկնաբանները հիացմունք են հայտնել արտիստների պրոֆեսիոնալիզմի առթիվ, որոնք կարողացել են զսպել ծիծաղը և չխափանել ներկայացումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: