ԱՄՆ-ի խաղալիքներ արտադրող Mattel ընկերությունը մարտի 6-ին ներկայացրել է 17 նոր Բարբի տիկնիկներ, որոնց նախատիպեր են դարձել հայտնի կանայք, ներառյալ մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն և ամերիկացի օդաչու Ամելյա Էրհարտը:
Այս մասին հաղորդվում է ընկերության մամուլի տեղակագրում: «Այսօր՝ Կանանց միջազգային օրվա նախաշեմին, Բարբին մեծարում է ամբողջ աշխարհի 17 պատմական և արդի նշանավոր մոդելների»,- հայտարարել են Mattel-ում: Այսպես, արտադրողը ներկայացրել է «Ոգեշնչող կանայք» շարքը, որն այս պահին բաղկացած է երեք Բարբիներից:
Բացի մոդելներից, որոնց ստեղծմանն ընկերությանը ոգեշնչել են Կալոն և Էրհարտը, դրանում տեղ է գտել է այն տիկնիկը, որն ստեղծվել է ամերիկացի մաթեմատիկոս Քեթրին Ջոնսոնի կերպարով: Այդ շարքի յուրաքանչյուր տիկնիկի ուղեկցում է տեղեկատվություն դրա նախատիպի նվաճումների մասին: Shero հավաքածուն, որը մեծարում է այն կանանց, որոնք արդի նշանավոր մոդելներ են աղջիկների համար, կհամալրվի 14 նոր տիկնիկներով: Դրանում հայտնվել են նաև այն տիկնիկները, որոնք ստեղծվել են բռնցքամատի գծով օլիմպիական չեմպիոն Նիկոլա Ադամսի, սնոուբորդիստուհի Խլոյա Քիմի, դերասանուհի Գուան Սյաոտունի, ռեժիսոր Փեթի Ջենիքսի և ավագ խոհարար Էլեն Դարոզի կերպարների հիման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: