Շվեյցարիայի Ժնև քաղաքում ցուցադրվել է Rimac Automobili խորվաթական ընկերության C-Two նոր էլեկտրական հիպերմեքենան:
Ինչպես տեղեկացնում է «kolesa.ru» կայքը, դրանում տեղադրվել են 1914 ձիաուժ հզորությամբ շարժիչ, լուսադիոդային օպտիկա, աէրոդինամիկ ակտիվ տարրեր և վարորդի վիրտուալ մարզիչ, որի օգնությամբ մեքենան վարողն, օրինակ, կարող է ճիշտ շրջապտույտ կատարել:
96 կմ/ժ թափառքի համար հիպերմեքենայից պահանջվում է ընդամենը 1.84 վայրկյան:
Rimac C-Two-ի առավելագույն արագությունը կազմում է 412 կմ/ժ, իսկ լիցքավորված մեքենան կարող է հաղթահարել 650 կմ:
Հիպերմեքենան ունի արհեստական բանականություն ունեցող ավտոպիլոտ, որը ունի խցանման ժամանակ մեքենան կառավարելու հնարավորություն, մոնիթորինգային համակարգ դժվար տեսանելի վայրերում, բախումը կանխող և հարմարավետ cruise control համակարգ: Մեքենան համալրված է նաև 8 տեսախցիկներով, երկու լազերային հեռաչափերով, 6 ռադարներով, 12 սոնարներով և GPS и IMU-սենսոր համակարգերով, իսկ սրահում տեղադրված են 6 մոնիտոր:
Խորվաթական ընկերությունը նախատեսում է հիպերմեքենան վաճառքի հանել 2020 թվականին: