Ահա, թե ինչ պետք է իմանաք քաշի նվազման մասին
Advertisement 1000 x 90

Ահա, թե ինչ պետք է իմանաք քաշի նվազման մասին

Քաշի նվազումը կարող է բարձրացնել կնոջ տրամադրությունը ողջ օրվա ընթացքում: Նրանցից շատերը առավոտյան արթնանալուց հետո կանգնում են կշեռքին, որպեսզի համոզվեն, որ նիհարել են:

Սակայն պատահում է այնպես, որ օրեր շարունակ քաշը չի նվազում, ինչը ունի մի քանի բացատրություն:

Ջուր

Մեր օրգանիզմը պարունակում է իր մեջ ջրի և աղի որոշակի հաշվեկշիռ, եթե մենք ճիշտ քանակությամբ ջուր չենք օգտագործում, ապա այն մնում է օրգանիզմում, իսկ ջրի ճիշտ քանակությունը մաքրում է օրգանիզմը:

Ջրի օգտագործումը կարևոր է հատկապես ամռանը, քանի որ մենք քրտնում ենք, ինչի հետևանքով օրգանիզմը ավելի շատ հեղուկի կարիք է զգում:

Գլիկոգեն

Գլիկոգեն մեր օրգանիզմը ստանում է ածխաջրերի հաշվին: Այն մեզ համար էներգիայի աղբյուր է: Եթե գիշերը` քնելուց առաջ, մեկ կտոր խմորեղեն եք համտեսել, ապա առավոտյան ձեր քաշը կավելանա: Ածխաջրի ամեն գրամը օրգանիզմում պահում է 3գ ջուր: Ահա, թե ինչու են այդքան տարածում գտել քիչ պարունակությամբ ածխաջրային դիետաները: Աշխատեք հրաժարվել քաղցրի շատ օգտագործումից:

Աղ

Աղի շատ օգտագործումը նպաստում է քաշի ավելացմանը: Համապատասխանաբար վերջինիս նվազումը ազդում է քաշի նվազման վրա: Մեր օրագնիզմը հարմարվում է աղի որոշակի քանակին՝ ալդոստերոն հորմոնի հաշվին, իսկ աղի պարունակության կտրուկ բարձրացումը նպաստում է քաշի ավելացմանը:

Նախադաշտանային սինդրոմ

Կախված մենստրուալ ցիկլի փուլից օրգանիզմի քաշը տատանվում է: Այդ փուլում ցանկալի է քիչ աղ պարունակող մթերք օգտագործել, որպեսզի օրգանիզմում ավելորդ հեղուկ չմնա:

Ձեր մարմնի իրական քաշի որոշման համար պետք է կարողանաք վերլուծել մարմնի վիճակը առհասարակ: Պետք է ուշադրություն դարձնեք մարմնի ծավալին, մկանային զանգվածին և այտուցներին: Պետք է հաշվի առնեք հասակի, քաշի և տարիքի հարաբերակցությունը: Այս ամենը ձեզ կօգնի ձեր իրական քաշը որոշելու հարցում:

hay-info.ru