Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում նա մի գեղեցիկ օձ է ցուցադրել` ֆրանսիական Louis Vuitton ապրանքանիշի մոնոգրամով։
Քարդաշյանը լուսանկարը մակագրել է «Little Louis» («Փոքրիկ Լուի»)։
Բաժանորդները սկսել են քննադատել նրան։
«Քիմ, խնդրում եմ, բաց թող այդ օձին, դու նույնիսկ քո մասին չես կարող հոգ տանել», «Ինչպիսի հիմարություն»,- գրել են հետևորդները։
Ոմանք էլ կասկածել են, որ լուսանկարը կեղծ է. «Սա ֆոտոշոփ է», «Դու կատակո՞ւմ ես»։