Instagram–ի ամենանորաձև և բարեկազմ հայուհիները. ինչն է նրանց միավորում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Instagram–ի ամենանորաձև և բարեկազմ հայուհիները. ինչն է նրանց միավորում

Գեղեցիկ, բարեկազմ, տաղանդավոր և ակտիվ. այս ամենը կարելի է ասել հայտնի հայուհիների մասին, որոնք իրենց երկրպագուներին պարբերաբար «երես են տալիս» լուսանկարներով և տեսագրություններով։

Sputnik Արմենիան կանանց միամսյակի առթիվ ներկայացնում է Instagram-ում ամենաակտիվ հայ աստղերի ընտրանին։ Նրանց բոլորին միավորում է աշխատասիրությունը, հետաքրքիր կյանքը և ավելի լավը դառնալու ցանկությունը։

Սիրուշո

Տաղանդավոր, գեղեցիկ, երկու երեխաների երիտասարդ մայր, «Եվրատեսիլ 2008» երաժշտական մրցույթի մասնակից։ Երգչուհին մեծ հաջողություն է վայելում ինչպես հայրենիքում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։

A post shared by Sirusho (@sirushoofficial) on Mar 3, 2018 at 7:44am PST

Իվետա Մուկուչյան

Երգչուհի, մոդել Իվետա Մուկուչյանը ժամանակակից տղամարդկանցից շատերի երազանքն է։ «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը խոստովանել է, որ Իվետան աննկարագրելի գեղեցիկ և տպավորիչ կին է։ Երգչուհին Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2016» հեղինակավոր երաժշտական մրցույթում։

Թենի Փանոսյան

Հայ դերասանուհին ծնունդով Իրանից է։ Հիմա ապրում է ԱՄՆ-ում, նկարահանվել է տարբեր ֆիլմերում, մասնավորապես, կատակերգական («Մակը և Դևիինը» գնում են դպրոց, «Մոն Ռևե» և այլն)։ Թենին հիմա զբաղվում է հիմնականում բյութի բլոգինգով։

A post shared by teni panosian (@tenipanosian) on Mar 7, 2018 at 7:22pm PST

Սոֆի Մխեյան

Էստրադային հայտնի երգչուհին հաճախ է ուրախացնում իր արվեստի երկրպագուներին` լուսանկարներ հրապարակելով Instagram-ում։ Նա ազգային հիթ շքերթները հաճախ է գլխավորում իր լիրիկական կամ կենսուրախ երգերով։

A post shared by Sofi Mkheyan (@sofimkheyan) on Mar 4, 2018 at 3:50am PST

Լիլիթ Հովհաննիսյան

Հայկական էստրադայի ամենապահանջված աստղերից մեկը, որը հաճախ է փոխում իր կերպարները, ինչպես նաև ինքն է կարում իր բեմական զգեստները։ Երգչուհին երկրպագուների մեծ բանակ ունի և՛ Հայաստանում, և մեր երկրի սահմաններից դուրս։

Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավար, դերասանուհի և մոդել Նազելի Հովհաննիսյանը հայկական հեռուստատեսության աստղերից է։ Նա հասցնում է տարբեր հաղորդումներ վարել, նկարահանվել կինոյում, խաղալ թատրոնում, դասավանդել բուհում, ինչպես նաև ճանապարհորդել։