Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ Twitter-ում կեղծ տեղեկատվությունները տարածվել են 70%-ով ավելի արագ, քան իրականները:
Ընդհանուր առմամբ գիտնականները վերլուծել են 2006-2007 թվականներին արված մոտ 126 հազար հաղորդագրություն: Այդ տեղեկատվությունները ստուգել են վեց անկախ փաստահավաք կազմակերպություններ, այդ թվում՝ Politifact-ը և Snopes-ը:
Պարզվել է՝ կեղծ տեղեկությունները ավելի արագ են տարածվել, քան իրականները: Ահաբեկչության, բնական աղետների, գիտության և ֆինանսների մասին լուրերի հետ համեմատած՝ քաղաքականության վերաբերյալ տեղեկատվությունը ամենաշատ կեղծվածն է:
Չնայած գիտնականների հետազոտության ուշադրության կենտրոնում Twitter-ն է եղել, հավանական է, որ նման եզրակացություններ կարելի է անել նաև Facebook-ի և այլ սոցիալական ցանցերի վերաբերյալ: