
Մարտի 8-ին տեղի են ունեցել Twitter-ում Դոնալդ Թրամփի՝ որոշ օգտատերերի ագելափալու գործով լսումները: Իրավաբանների կարծիքով՝ նախագահի Twitter-յան միկրոբլոգը հանրային քննարկման հարթակ է, հետևաբար յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտվելու, սակայն օգտատերերին արգելափակելն ԱՄՆ նախագահի անձնական գործն է:
Դատարանի որոշման համաձայն՝ ցանկացած պաշտոնյա իրավունք ունի համացանցում ընտրել իր զրուցակցին: ԱՄՆ կառավարությունը որոշել է, որ օգտատերերի արգելափակումն ԱՄՆ նախագահի անձնական միկրոբլոգում օրինական է և չի հակասում Սահմանադրությանը, հաղորդում է Bloomberg- ը:
Լսումներից հետո դատավոր Նաոմի Ռայս Բուհվալդը կողմերին կոչ է արել պայմանավորվել դատարանից դուրս: