Մի պահիր հեռացողին, մի վանիր եկածին:
Արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:
Ճանապարհդ զիջիր հիմարներին և խելագարներին:
Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամին, քան վատի ընկերը:
Անգամ, եթե սուրը պետք գա կյանքում մեկ անգամ, պետք է այն միշտ մոտդ պահես:
Վիշտը պատռված զգեստի պես պետք է թողնել տանը ու նոր միայն դուրս գալ:
Երբ սեր կա, անգամ հիվանդության հետքերը դեմքին նույնքան գեղեցիկ են, որքան այտերի փոսիկները:
Անկողնում պառկած ժամանակ ոչ ոք չի սայթաքում:
Եթե խնդիրը կարելի է լուծել, պետք չէ անհանգստանալ նրա համար, իսկ եթե այն լուծել հնարավոր չէ, անհանգստանալ նրա համար անօգուտ է:
10 տարեկանում՝ հրաշք, 20-ում՝ հանճար, իսկ 30-ից հետո՝ սովորական մարդ:
Մտածում ես՝ որոշիր, որոշում ես՝ մի մտածիր:
Հարցնելն ամոթ է մեկ րոպեի համար, իսկ չիմանալը՝ ողջ կյանքի:
Խորը գետերը անձայն են հոսում:
Նյութը հրապարակման պատրաստեց Ս. Պետրոսյանը