Բաղադրիչներ
- Շոկոլադ – 200 գ
- Սերուցք – 100 մլ
- Մրգեր՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Ջրային գոլորշու վրա հալեցնել շոկոլադը: Ավելացնել սերուցքը և խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
- Ստացված ֆոնդյուն լցնել մատուցվող ամանի մեջ: Մրգերը մանր կտրատել, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ թաթախել շոկոլադե զանգվածի մեջ:
- Շոկոլադը կարող եք հալեցնել նաև ֆոնդյուի համար նախատեսված կաթսայի մեջ, որի փոքրիկ կրակը քաղցրեղենը միշտ տաք կպահի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը