
Իտալական «Ֆերարի» ավտոընկերությունը մտադիր է վերաթողարկել 250 GTO մոդելի կուպեները:
Ինչպես տեղեկացնում է Motor1-ը հարթակը, այս մասին հայտնել է Fiat Chrysler Automobiles կոնցեռնի ղեկավար Սերժիո Մարկիոնեն:
Ferrari 250 GTO մեքենան նախատեսված է երկար ճամփորդություններ իրականացնելու համար: Այն արտադրվել է 1962- 1964 թվականներին, այդ ընթացքում թողարկվել է ընդամենը 36 մեքենա: Թեև տեղադրվել է 3 լ ծավալով և 300 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչ, սակայն մեքենան կշռել է ընդամենը 900 կգ: