Ճապոնիայի փոստն առաքումների համար անվարորդ ավտոմեքենաների փորձարկումներ է սկսել
Advertisement 1000 x 90

Ճապոնիայի փոստն առաքումների համար անվարորդ ավտոմեքենաների փորձարկումներ է սկսել

Ճապոնիայի փոստը մարտի 12-ին ձեռնամուխ է եղել Տոկիոյի կենտրոնի փողոցներում անվարորդ ավտոմոբիլների փորձարկումներին, որոնք մոտ ապագայում կսկսեն առանց վարորդի փոխադրել ծանրոցներ, նամակներ և այլ առաքումներ: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են այդ գերատեսչության մամուլի ծառայությունում, հատուկ վերափոխված Toyota Estima միկրոավտոբուսը մինչև մարտի 16-ը ինքնուրույն երթեւեկություն կիրականացնի 2 կիլոմետր երթուղով:

«Այդ ուղին միացնում է Տոկիոյի գլխավոր երկաթուղային կայարանի մերձակա կենտրոնական փոստատունը և Գինձա կենտրոնական թաղամասի սովորական փոստային բաժանմունքը»,- ասել է Ճապոնիայի փոստի ներկայացուցիչը:

Ներկայիս փորձարկումների առանձնահատկությունն այն է, որ անվարորդ ավտոմոբիլը պետք է հաստատի մեծ քաղաքի չափազանց լարված փողոցներով անվտանգ երթեւեկելու՝ իր ունակությունը: Այդ ավտոմեքենաների ներդրումը կապված է Ճապոնիայում աշխատուժի, մասնավորապես, վարորդների աճող պակասի հետ: Ճապոնիայի փոստի անվարորդ ավտոմոբիլների հավաքակայանն, ինչպես հայտնել են ՏԱՍՍ-ին, պետք է լրիվ ծավալով սկսի աշխատել 2020 թվականին: